«Չորրորդ իշխանության» զրուցակիցն է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
– Պարո՛ն Մարգարյան, տնտեսական հեղափոխության ընթացքն ինչպե՞ս եք գնահատում։
– Նախ եւ առաջ, ես այդ հարցն այդպես չէի ձեւակերպի, ինչու, որովհետև ինքը՝ վարչապետն ու իր թիմակիցները շատ հազվադեպ են օգտագործում այդ տերմինը, որովհետեւ դա քաղաքական տերմին էր՝ արհեստականորեն շրջանառության մեջ դրված։ Եվ լուրջ տնտեսագետի համար այդ թեման վաղուց արդեն փակված է։
Տնտեսական երկու հեղափոխություն է հղել պատմության մեջ։ Մեկը՝ մ. թ. 1-ին հազարամյակի վերջին էր, երբ պետությունը սկսեց ճանաչել նյութական օբյեկտների նկատմամբ սեփականության իրավունքը։ Այդ ժամանակ հաշվում են, որ տեղի է ունեցել տնտեսական հեղափոխություն, այսպես ասած, տնտեսության զարգացման դինամիկան վերընթաց է ապրել։ Երկրորդ տնտեսական հեղափոխությունը, ի գիտություն, այս ամենից հեռու մարդկանց, նշեմ, որ տեղի է ունեցել 18-րդ դարի վերջին, երբ պետությունը սկսեց ճանաչել մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները։ Դա տնտեսական հեղափոխության խթան էր այն մասով, որ ինժեներների, գիտնականների մոտիվացիան ավելացավ, եւ տեխնոլոգիական հեղաշրջումների լուրջ պատմությունը սկսվում է հենց դրանից։ Սա նոբելյան մրցանակակիր Դուգլաս Նորտի ձեւակերպումներն են, որի համար Նոբելյան մրցանակի է արժանացել։
Կարդացեք նաև
Հիմա ինչի մասին է խոսքը։ Դառնանք մեր այս տնտեսական հեղափոխականներին։ Տնտեսության մեջ հեղափոխություն չի կարող լինել, տնտեսության մեջ էվոլյուցիոն գործընթացներն են գերակա։ Այո, երկար ժամկետում կարող է տեխնոլոգիաների մի փունջը փոխարինվի մյուսով՝ դա 50-60 տարվա կտրվածքով լուծվելիք խնդիր է։ Իմաստ չունի խոսել մի բանի՝ տերմինի մասին, որը նոնսենս է։ Չի կարող նման բան լինել։
Եթե շնչի հաշվով եկամուտը Հայաստանում 4000 դոլարից դառնա 14 000 կամ 24 000 դոլար, մեկ-երկու կամ 10 տարվա ընթացքում, ես դա կգնահատեմ տնտեսական հեղափոխություն։ Բայց սա միայն հեքիաթներում կարող է լինել։ Վերջին տարվա ընթացքում մեկ շնչի հաշվով եկամուտը մի քանի հարյուր դոլարով է ավելացել։ Այնպես որ, լավ կլինի այդ թեման փակել։ Այն ավանդական վիճակագրությունը, որ շարունակվում է այդպես էվոլյուցիոն ձեւով, թող այդ թվերը մեկնաբանեն։
Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում