Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկում դասադուլ, գործադուլ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Սեպտեմբեր 20,2019 12:10

Այսօր վաղ առավոտից Ջերմուկ քաղաքում ցույց էր ի պաշտպանություն Ամուլսարի։ Ջերմուկում դասադուլ եւ գործադուլ էին հայտարարել։ Ցույցին մասնակցում էին նաեւ դպրոցականներ։ Ցուցարարները երթով անցան Ջերմուկի տարբեր թաղամասերով եւ կոչ են անում միանալ ցույցին։ Դպրոցներից մեկի ուսուցիչները թույլ չէին տալիս աշակերտներին դուրս գալ դպրոցից եւ մասնակցել ցույցին։ Որոշ աշակերտներ նույնիսկ պատուհաններից դուրս եկան։ Հարակից գյուղերից եւս, մասնավորապես Գնդեվազից բնակիչները շարժվում էին դեպի Ջերմուկ․ այսօր մեծ հանրահավաք է լինելու։

Այսօր Երեւանում եւս ցույց է նախատեսվում ընդդեմ Ամուլսարի շահագործման։

Գնդեվազցիներից մեկը, որը Ամուլսարի հանքի ճանապարհը փակողներից է, հայտարարեց, որ շարունակելու են ճանապարհը փակ պահել՝ ի պատասխան վարչապետի կոչի՝ ճանապարհները բացել։ Քաղաքացիներն ասում են՝ եթե անհրաժեշտություն լինի՝ մեկ, երկու տարի էլ փակ կպահեն։

«Տարբեր բնակավայրերում ցույցեր են լինելու, ու դա նորմալ է, քանի որ Ամուլսարը միայն մերը չէ, Ամուլսարը հայրենիք է։ Եվ եթե որեւէ տեղ ցույցը դուրս գա խաղաղ բնույթից, դրա հետ կապ չունենք, մենք չենք կիսում այդ մոտեցումը։ Քանի որ մենք մեկ ու կես տարի մեր առողջությունն ու ժամանակն ենք դրել այս պայքարում, ու մենք կրում ենք ժողովրդավարության սկզբունքները, ուստի մենք պայքարի այլ մեթոդներին կողմ չենք։ Այս ցույցով կառավարությանը տալիս ենք զգուշացում՝ մենք կարող ենք անել դասադուլներ, գործադուլներ, փակել փողոցներ, այսինքն` այն միջոցները, որով իրենք իշխանության են եկել, բայց մենք դա չենք անում՝ տալով ժամանակ, որպեսզի հարցն արագ լուծում ստանա։ Ջերմուկցիները որոշել են՝ Ամուլսարը հանք չի դառնալու, այս պահին մենք սպասում ենք կառավարության որոշմանը, որպեսզի լեգիտիմացնի ջերմուկցիների որոշումը»,-հայտարարեց Շիրակ Բունիաթյանը։ Նա դպրոցականներին եւ առողջարանների աշխատակիցներին կոչ արեց՝ երկուշաբթի օրվանից դադարեցնել դասադուլն ու գործադուլը։

«Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ ինքնաբուխ հավաքվեցիք, եւ միշտ պատրաստ եք, որ հավաքի տեղը կարող է լինի ոչ թե այստեղ, այլ Ամուլսարի պոստերից մեկը»,-ասաց Բունիաթյանը։

Հիշեցնենք, դեռ տաս օր առաջ ջերմուկցիները հայտարարել էին գործադուլի եւ դասադուլի մասին եւ այսօրվա ինքնաբուխ հավաքը, ինչպես Բունիաթյանն ասաց, ապացույցն է եւ արձագանքն է այն բանի, որ վարչապետը տեսնի ջերմուկցիների կամքը։ Բունիաթյանն ասաց, որ կտրուկ քայլեր չեն անի, քանի դեռ կառավարությունը չի արձագանքել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30