ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել՝
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝
Էդուարդ Զոհրաբի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ 1-ին ջութակահար, գեղարվեստական ղեկավար
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝
Ալեքսանդր Սուրենի ԿՈՍԵՄՅԱՆԻՆ ալտահար
Կարդացեք նաև
Մովսես Խորենացու մեդալով՝
Սյուզի Սամվելի ԵՐԻՑՅԱՆԻՆ 2-րդ ջութակահար
Երախտագիտության մեդալով՝
Սամվել Անուշավանի ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ քառյակի տնօրեն:
2019-09-13
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ