ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Վերջինս ասել է. «Երբ ես նշանակվեցի ոստիկանապետի առաջին տեղակալ, ես ասացի, որ իմ տեսակին բացառիկ հնարավորություն է ընձեռնվել մասնակցել իմ բալիկների եւ բոլորիս երեխաների վաղվա լավ երկրի կերտմանը»:
Իսկ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Որպեսզի թերարժեքության ընկալումներ չառաջանան թե ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, թե ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի պարագայում, այդ ժամանակաշրջանում, երբ մենք կարձանագրենք արդյունքների գոհացուցիչ լինելը երկուստեք, այս կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը: Բայց փոխադարձաբար աշխատանքի արդյունքները պետք է մեզ բավարարեն»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2441720836117119/