«Իրատեսի» այսօրվա հյուրը` ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ, այս իշխանության խնդիրները թվարկելով, Նիկոլ Փաշինյանին հորդորում է իրավիճակը փրկելու համար գնալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների, իսկ կառավարության այսօրվա վերադասավորումները ոչինչ չեն փոխի, ավելին կհանգեցնեն իշխանության հյուծման։
– Յուրաքանչյուր երկրում իշխանության հզորությունը պայմանավորված է նաև ուժեղ ընդդիմությամբ։ Նախ` խորհրդարանական ընդդիմության մասին. ի՞նչ եք կարծում, խորհրդարանական երկրի ընդդիմությունը ստեղծու՞մ է քաղաքական օրակարգ, կարողանու՞մ է ճիշտ ուղղորդել իշխանությունը։ Ձեր նշած իշխանության պարզունակ օրակարգին հակադրում են հարուստ, բովանդակալից օրակարգ։
-Խորհրդարանի ձևավորման հենց սկզբից ակնհայտ էր, որ այն չի ունենալու ֆունկցիոնալ, լիարժեք, արմատական ընդդիմություն։ Ընդդիմադիր ուժերից մեկը՝ ԲՀԿ-ն, քաղաքական երկար փորձառություն ունի, բայց օրակարգի հետ կապված, խիստ տեսանելի սահմանափակում, կաշկանդումներ, իսկ ԼՀԿ-ն հայտնվել է խորհրդարանում՝ Փաշինյանի հետ գործարքի գնալով։ Փաշինյանն այս փաստը ԱԺ դահլիճում շրխկացրեց նրանց դեմքին, երբ փորձում էին մի անմեղ հարցի առնչությամբ ծպտուն հանել։ Նիկոլն ասաց, որ եթե երկրում փոփոխություն չի եղել, 18 հոգով ինչպե՞ս եք հայտնվել ԱԺ-ում։ Ակնհայտ էր, որ ի սկզբանե ԼՀԿ-ն Փաշինյանի հետ գործարքի էր գնացել, սա երևում էր և քարոզարշավի, և հետընտրական զարգացումների ժամանակ։ Մենք դիրքավորված արմատական ընդդիմություն հենց սկզբից ԱԺ-ում չենք ունեցել։ Ավելին, եթե ԲՀԿ-ին հաջողվում է պահպանել սեփական քաղաքական ինքնավարությունը, ապա ԼՀԿ-ն ամբողջությամբ դարձել է Փաշինյանի երկրորդ ձեռքը ԱԺ-ում։ Այն օրինագծերը, որոնք իշխանությունն ուզում է անցկացնել և չի ուզում սեփական ձեռքով անել, գցում են ԼՀԿ-ի գրպանը։ Որքան էլ այդ խմբակցության ղեկավարը եթերից փորձի մեզ հաթաթաներ տալ, մենք իրեն և իր կուսակցությանը շատ լավ գիտենք։ Ինքն էլ լավ գիտի, որ նախորդ խորհրդարանում ունենալով ընդամենը 3 ԼՀԿ-ական պատգամավոր, շատ ավելի լուրջ կշիռ ուներ ու ազդեցություն, քան այսօր, որ ունի 18 պատգամավոր։ Երբ եթերով ճարահատյալ փորձում է նախորդ ռեժիմին հաթաթաներ տալ և ասել, որ ուժայիները ձեզ հետ հաց կերած, խմած մարդիկ են և հացուրաց չեն, ուզում եմ իրեն հիշեցնել, որ նա իմ, Շարմազանովի, Արփինեի, Հրայր Թովմասյանի և բազմաթիվ այլ ՀՀԿ-ականների հետ երկար տարիներ հաց կիսած մարդ է։
https://www.facebook.com/marukyan.edmon/videos/2405605016347542/
Կարդացեք նաև
Եթե սա պետք է իրեն կաշկանդեր, նա պետք է այն մարդկանց հանդեպ, որոնց հետ քաղաքական ճանապարհ է անցել, շատ ավելի զուսպ ու բարոյական լիներ իր ձևակերպումների մեջ։ Հետևաբար Էդմոն Մարուքյանը լավագույն ապացույցն է, որ կարելի է հաց կիսել և շատ արագ ուրանալ ու մոռանալ։ Եթե Էդմոն Մարուքյանը դա կարող է անել, կարող են անել նաև ուժայիններում աշխատող այլ մարդիկ։ Հատկապես այսօր ակներև է, որ այս խորհրդարանը չի ներկայացնում հանրային քաղաքական ողջ ներկապնակը։ Ի սկզբանե չկային ազգային ուժեր՝ մենք և ՀՅԴ-ն։
-Այսօրվա խորհրդարանի ընդդիմությունը կրկին քաղաքական հակառակորդ է համարում ոչ թե իշխանությանը, այլ նախկին ռեժիմին՝ ՀՀԿ-ին։ Ինչու՞ նրանք չեն կենտրոնանում այս իշխանության սխալների վրա։ ՀՀԿ-ից մտավախություննե՞ր ունեն։
-ԼՀԿ-ն անգամ տրոհվելուց հետո Փաշինյանի քաղաքական հետևակն է, իսկ ԲՀԿ-ն դեռևս հաջող պայքարում է իր ինքնավարության համար։ Իսկ մտավախություններ կարող են ունենալ, որովհետև մենք, մասնավորապես ես, շատ բան գիտենք նրանց քաղաքական գործունեության մասին։ Ի դեպ, ինչպես մեր կառավարման ժամանակահատվածում, այնպես էլ հիմա։ Եվ քաղաքական պատասխաններ տալու ժամանակը գալու է, կապ չունի դրան նրանք խանգարելու են, թե ոչ։ Այս պահին նրանք փաշինյանական պատանդներ են, որոնք տառապում են ստոկհոլմյան համախտանիշով, կայֆ են ստանում այն բանից, որ իրենց պատանդ են վերցրել և ամբողջությամբ մտել են այդ դերի մեջ։ Ուզում եմ առիթից օգտվել ու ասել, որ հեռու մնան ՀՀԿ-ից առհասարակ։ Հասկանում եմ, որ նրանց ակտիվության պատճառներից մեկն էլ այն է, որ մենք քննադատության թիրախում պահում ենք Նիկոլ Փաշինյանին և նրա թիմը։ ԼՀԿ-ին թվում է, թե իրենք կարող են, այսպես ասած, կրակն իրենց վրա քաշել և մեզ «իջեցնել» Նիկոլի վրայից։ Դա չի ստացվելու, մեր ռեսուրսները հերիքելու են և պատասխաներ տալու ԼՀԿ-ին, և չմոռանալու հիմնական քաղաքական թիրախի, նպատակների մասին։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում