Հերքում-պատասխան
«Սույն թվականի օգոստոսի 30-ին «Առավոտ» օրաթերթի խմբագրությունը aravot.am պաշտոնական կայքի միջոցով հրապարակել է «Կրիմինալիստիկա» դասագրքի հեղինակը՝ տուժող» խորագրով հոդված, որտեղ զետեղված իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը վերաբերում է Գոհար Հարությունյանին, որի պայմաններում հայտնվում է հետեւյալը:
Հոդվածի նախաբանում տրված ձեւակերպումն այն մասին, որ Վ.Հարությունյանի երկու քույրերը քաղհայցով դիմել էին դատարան, վերագրվել է Գոհար Հարությունյանին, մինչդեռ Գոհար Հարությունյանի կողմից երբեւէ որեւէ դատական հայց չի ներկայացվել ընդդեմ Վանյա Հարությունյանի կամ որեւէ այլ անձի:
Ավելին, Գոհար Հարությունյանը հանդես է եկել որպես պատասխանող՝ հենց Վանյա Հարությունյանի կողմից ներկայացված քաղհայցի շրջանակներում (տես՝ ԵԷԴ/0591/02/17 քաղաքացիական գործը)։
Կարդացեք նաև
«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական կայքը հասանելի է հանրությանը եւ դատական գործերի հետ կապված յուրաքանչյուր տեղեկություն հնարավոր է ստուգել, ճշտել տրամադրված տեղեկատվության իսկությունը:
Բացի այդ, վերը նշված հոդվածում տպագրված Վանյա Հարությունյանի նամակում Գոհար Հարությունյանին վերագրված են մի շարք հանցագործությունների կատարումներ, ինչպիսիք են պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով դատական համակարգի, իրավապահ մարմինների վրա ներգործություն, հանցագործության պարտակում, սուտ ցուցմունք տալ, պաշտոնեական կեղծիք, խուլիգանություն, ինչը չի համապատասխանում իրականությանը եւ զրպարտում է Գոհար Հարությունյանին ու արատավորում նրա բարի համբավը: Գոյություն չունի հարուցված որեւէ քրեական գործ, որի շրջանակներում Գոհար Հարությունյանն ունի կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, ինչպես նաեւ գոյություն չունի Գոհար Հարությունյանի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:
Սույն պարագայում կրկին փաստվում է, որ Գոհար Հարությունյանը, որպես բազմամյա գործունեություն ունեցող դատական ծառայող, վայելում է մեծ հեղինակություն ու ունի բարի համբավ, իսկ նմանօրինակ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:
Ն. Տեր-Պետրոսյան,
Գ. Հարությունյանի ներկայացուցիչ
«Առավոտ» օրաթերթ
19.09.2019