Իսրայելը ողջունում է Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի կառավարության որոշումը: Ինչպես հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը:
Նախարարի խոսքով՝ նման որոշումն արտացոլում է վերջին մեկ տարվա ընթացքում երկկողմանի հարաբերությունների զգալի առաջընթացը: «Դեսպանատան բացումը նոր և կարևոր գլուխ է երկկողմ հարաբերություններում, և վստահ ենք, որ սա էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների միջև բարեկամությունը և կխթանի երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում»,-ասել է Կացը՝ հավելելով, որ սա կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի դեսպանատունը կլինի 90-րդ արտասահմանյան դեսպանատունը Իսրայելում, ինչը Կացի խոսքով՝ վկայում է Իսրայելի դիրքի աճի մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Իսրայելում դեսպանություն բացելու նախագիծը:
Կարդացեք նաև
Կարծում եմ, որ արտաքին քաղաքականության մեջ հերթական սխալներից մեկն է Իսրայելում դեսպանատուն բացելը: