Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը հանդիսատեսի անունից իր բողոքն է ներկայացնում Գյումրու քաղաքային իշխանություններին առ այն, որ ժամը 21․00 -ից հետո քաղաքային տրանսպորտն այլևս չի աշխատում։
«Չգիտեմ ասեմ ցանկություն է, թե ինչ․․․ Գիտեք, երբ որ մեզ մոտ գալիս են ներկայացում դիտելու, մի քիչ երկար ներկայացում է լինում, զգում եմ՝ հանդիսատես կա, սկսում է անհանգստանալ, որովհետև 58 թաղամաս պիտի գնա, հասնի․ գիտի, որ վերջին ավտոբուսը 9-ին է։ Դե լավ, ամոթ չէ՞, գյուղ չենք, տո․․․ Մի քիչ շատ արեք, մի քիչ ավելի ուշ ժամերի արեք, որ մարդիկ հանգիստ լինեն, էլ չեմ ասում, որ Երևան-Գյումրի երկու գնացք կա․ մի հատ չեմ իմանում առավոտ ծեգին է, մյուսն էլ ինչ-որ 7-ին է, ինչ է, արդեն պետք է 4-5 գնացք աշխատի, որ մեկն էլ գնա գիշերը 11-ին: Մարդիկ Երևանից գալիս են ներկայացում դիտելու, գնացքով վերադառնան, թեև ես գիտեմ, որ հյուրանոցների տերերը դեմ կլինեն․․ Երկու գնացք, այ մարդ, ամոթ չէ՞»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ