Մոսկվա կինոթատրոնում կայացավ Գոռ Կիրակոսյանի կատակերգական ֆիլմի պրեմիերան: Ասուլիսի ընթացքում ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը («Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած-մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով») և դերասանները խոսեցին ֆիլմի ստեղծման մասին: Ամենադժվարը, նրանց խոսքով, փողոցային տեսարաններում խաղալն էր, քանի որ ֆիլմը նկարահանվել է հեղափոխության օրերին:
Բոլոր դերասաններն էլ՝ հանուն ֆիլմի, որոշ զոհողությունների են գնացել: Արամ MP3- ին «հրաժարվեց» իր թրաշից, Ռաֆայել Երանոսյանը իրեն տվեց շտապ օգնության մեքենան («Ռաֆ» մակնիշի) վերանորոգելուն, Մեգի Գրիգորյանն էլ արտաքնային փոփոխությունների ենթարկվեց:
«Սա իմ ամենաստացված ֆիլմն է, որտեղ կարողացա ամբողջացնել նպատակներիս մեծ մասը: Նկարահանումների ընթացքում, դերասանները, որոշ դեպքերում, շեղվեցին բուն սցենարական պլանից՝ կատարելով իմպրովիզացիաներ, որոնք ես թույլ տվեցի մտնեն սցենարի մեջ. փաստորեն դրանք բավականին համ ու հոտ տվեցին ֆիլմին»,- ընդհանրացրեց Գ. Կիրակոսյանը:
Նշենք նաև, որ չնայած ֆիլմը նկարահանվել է հեղափոխության օրերին, այնուամենայնիվ, արդիական ուղերձներ ունի ներկայիս ստեղծված քաղաքական և հասարակական իրողությունների առնչությամբ:
Կարդացեք նաև
Արսեն ԽԱՉԱՏՐՅԱՆ