Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինչեւ 5 մլն ԱԱՀ դեբետային գումար ունեցողներին մեխանիկորեն հետ է վերադարձվելու գումարը

Սեպտեմբեր 19,2019 20:50

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 19-ի արտահերթ նիստում քննարկել է կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ օրինագիծը վերաբերում է ավելացված արժեքի հարկի գծով՝ 2017 թվականի հուլիսի 1-ին նախորդող ժամանակաշրջանում առաջացած պարտքերի վերադարձին: Բանախոսի ներկայացմամբ՝ 2018 թվականի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի ընդունմամբ՝ տարանջատում է մտցվել ԱԱՀ-ի դեբետների միջեւ. դրանք  դասակարգվել են 2 մասի՝ հին եւ նոր: 2017 թվականի հուլիսի 1-ից հետո առաջացած ԱԱՀ դեբետները հարկ վճարողի դիմումի հիման վրա հետ են վերադարձվում:

Կառավարության որոշմամբ մշակվել է հետ վերադարձի ուսումնասիրման եւ հավաստիացման կարգ, մինչեւ 20 մլն դրամ ԱԱՀ դեբետների համար նախատեսվել է պարզեցված ընթացակարգ: Առաջարկվող փոփոխությամբ վերացվում է հին ու նոր դեբետների միջեւ անջրպետը, եւ ընդհանուր բոլոր ԱԱՀ դեբետները ենթակա են հետ վերադարձման:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեբետների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 56 մլրդ դրամ, ըստ առաջարկվող նախագծի, մինչեւ 5 մլն ԱԱՀ դեբետային գումար ունեցողներին մեխանիկորեն հետ է վերադարձվելու գումարը, իսկ 5 միլիոնից մինչեւ 40 մլն դեբետային գումար ունեցողների դեպքում կիրառվելու է պարզեցված ընթացակարգ:

Նախագծի ընդունմամբ կվերանայվի  նաեւ ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարման հերթականությունը:

Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորելով նախագծում առաջարկված փոփոխությունները՝ ընդգծել են պետության՝ ԱԱՀ գծով դեբետային պարտքերի հետ վերադարձման պատրաստակամությունը:

Քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30