ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է ՀԺ-ի հարցերին:
– Այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու վերաբերյալ խոսակցություն ձեր եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ չի՞ եղել:
– Ընդհանրապես չի եղել, չի էլ կարող լինել: Բացառում եմ երբեւիցե կյանքիս մեջ որեւէ փուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրվելու հնարավորություն եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն:
– Այսինքն՝ մտադիր չե՞ք քաղաքականությամբ զբաղվել, թե՞ այլ կուսակցություններին անդամագրվելն եք միայն բացառում:
Կարդացեք նաև
– Ես ասում եմ՝ քաղաքական ուժին անդամակցությունը բացառում եմ, իսկ թե ինչով կզբաղվեմ՝ որոշում կկայացնեմ ես ինքս, որի մասին կհայտարարեմ առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության, հանգստից հետո: Ես հիմա ընտանիքիս հետ Վրաստանում հանգստանում եմ:
– Պարոն Վանեցյան, հրաժարականից հետո ձեր հայտարարությունը հեռացվել է ԱԱԾ-ի ֆեյսբուքյան էջից, սա արդյո՞ք նշանակում է, որ դուք զղջացել եք այդ հայտարարությունն անելու համար:
– Ֆեյսբուքյան էջից հայտարարություն հանել-չհանելու հարցով պետք է դիմել ԱԱԾ եւ իրենց պաշտոնական կարծիքը ստանալ: Այն իմ իմացությամբ չի հանվել, հանվել է նոր ղեկավարության կողմից, չգիտեմ՝ ինչ հանգամանքներից ելնելով:
– Պարոն Վանեցյան, ձեր հրաժարականի հստակ պատճառների մասին ե՞րբ կխոսեք:
– Պատճառների մասին կխոսեմ ըստ անհրաժեշտության, եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին՝ կարող է ավելի շուտ խոսեմ, իսկ եթե հանգիստ թողեն ինձ, ուրեմն հանգիստ կշարունակեմ իմ կյանքը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: