Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարինա Մատերնովան վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունն էլ ավելի ակտիվացնելու աջակցությունը կառավարությանը՝ բարեփոխումների օրակարգի իրականացման գործում

Սեպտեմբեր 19,2019 21:01

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Օգտվելով հանդիպման պատեհ առթիվ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է տիկին Անդրեա Վիկտորինին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում:

Փոխվարչապետը  Կատարինա Մատերնովայի այցը ևս մեկ լավ առիթ է համարել մտքեր փոխանակելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և զարգացման հեռանկարի շուրջ: Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը Հայաստանին տրամադրվող աջակցության համար և ընդգծել, որ երկկողմ համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է բոլոր ուղղություններով:

Փոխվարչապետն ամփոփ ներկայացրել է 2017 և 2018 թվականների տարեկան գործողությունների ծրագրերի շրջանակներում ձեռք բերված հաջողություններն ու նշել, որ 2019 թվականի գործողությունների ծրագրի շրջանակներում մշակվել են նոր նախագծեր, իսկ 2020 թվականի համար արդեն իսկ հստակ նախանշվել են համագործակցության ուղղությունները: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ փոխվարչապետն ընդգծել է, որ այժմ հայկական կողմը գտնվում է ճանապարհային քարտեզի կիրարկման փուլում, որն անցնում է սահուն և արդյունավետ կերպով:

Փոխվարչապետը ներկայացրել է կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունների մշակման ընթացքը՝ կարևորելով դրանք երկրի զարգացման տեսանկյունից:

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունն էլ ավելի ակտիվացնելու աջակցությունը Կառավարությանը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման գործում՝ հիմնվելով ՀԸԳՀ փոխադարձ հանձնառությունների վրա:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ աջակցության տարբեր գործիքների կիրառման հնարավորություններին Հայաստանում, ինչպես նաև խոսել կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ բարեփոխումների կարևորության մասին: Անդրադարձ է կատարվել նաև ոստիկանության ոլորտում բարեփոխումների բովանդակությանը:շ

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30