Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ստուգման են ենթարկել Վահագնի գյուղում ապրող 40-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված էր մոտ 4խմ փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ փայտանյութը պատրաստել է Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառ հատելով։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։
ՀՀ ոստիկանություն