Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարության պահուստային ֆոնդից 34 մլն 954 հազար դրամ կհատկացվի 2 մարզում հորերի կոնսերվացման համար

Սեպտեմբեր 19,2019 17:33

Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 34 մլն 954 հազար դրամ գումար հատկացնել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Արարատյան դաշտի Արարատի և Արմավիրի մարզերում 97 հորի կոնսերվացման և 8 հորի լուծարման նպատակով:

Արարատյան դաշտի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում նախատեսվում է խնայել  շուրջ  30.0 մլն խմ/տարի ջրաքանակ, ինչպես նաև կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ ապօրինի օգտագործվող, ինքնաշատրվանող և այդ հորերի լուծարման աշխատանքների համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից գանձելու ուղղությամբ:

Մեկ այլ որոշման ընդունմամբ գործադիրը գումար է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ փոփոխություն կատարելով ՀՀ 2019 թ. պետական բյուջեում և փոփոխություններ և լրացումներ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-ն որոշման մեջ: Որոշման նախագծով նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ մարզերում իրականացվելիք ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքների համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, որի համար պահանջվող 268,103.6 հազ. դրամ գումարը ՀՀ պետբյուջեի լրացուցիչ եկամուտների հաշվին հատկացվելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, վերջինս էլ այդ գումարը նվիրաբերության պայմանագրով տրամադրելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախագիծը վարչապետի հանձնարարության շրջանակում է, այն է՝ 2020 թ. համար ներդրումային առումով ավելի կայուն և  ծախսային մասն ապահովելու հնարավորություններ ընձեռող միջավայրի ստեղծում: Նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստելուց հետո նախատեսվում է մյուս տարի ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման համակարգում կատարել մոտ 8 մլրդ դրամի ներդրում՝ պետբյուջեի միջոցների հաշվին: Նախարարի խոսքով՝ գործընթացը «Վեոլիա» ընկերության հետ Հայաստանի  պարտավորությունների շրջանակում է. խոսքն այն համայնքների մասին են, որոնք համաձայնեցված են «Վեոլիա» ընկերության հետ և գտնվում են «Վեոլիա»-ի սպասարկման տիրույթում, նաև կա ևս 4 համայնք, որոնք դուրս են այդ շրջանակից, բայց կարող են ընդգրկվել «Վեոլիա»-ի սպասարկման ներքո:

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել  նաև ՀՀ կառավարության 2014թ. հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ՝ նպատակ ունենալով բարձրացնել սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականությունը, մասնավորապես, թիրախավորելով ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքներին, պարզեցնել անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու ընթացակարգերը, ընդլայնելու սեզոնային զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները՝ առանց զրկվելու ընտանեկան կամ սոցիալական նպաստից:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30