Լրահոս
Օրվա լրահոսը

Կբարելավվի նախադպրոցական կրթության ոլորտի գործունեությունը

Սեպտեմբեր 19,2019 17:21

Կառավարությունը որոշում է ընդունել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախընտրական ծրագրով և կառավարության ծրագրով նախադպրոցական կրթության ոլորտում ստանձնվել են մի շարք պարտավորություններ, և «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը միտված է ոլորտի գործունեության կանոնակարգմանն ու զարգացմանն ուղղված խնդիրների լուծմանը: Նախարարի խոսքով՝ օրենքն, ըստ էության, 80 տոկոսով փոփոխված է, և օրենքի ընդունմամբ ակնկալվում են մի շարք արդյունքներ՝ նախադպրոցական ծառայությունների շարունակականության ապահովման, մանկավարժական կադրերի վերապատրաստման, ատեստավորման, հաստատությունների գործունեության  կանոնակարգման, վերահսկողության համակարգի ապահովման համար օրենսդրական հիմքերի ստեղծում, ոլորտում պետական քաղաքականության սկզբունքների սահմանում, կրթության պետական կառավարման լիազոր մարմնին, տարածքային կառավարման լիազոր մարմնին, ՏԻՄ-երին վերապահվող գործառույթների հստակեցում, ֆինանսավորման հստակ մեխանիզմների առկայություն, նախադպրոցական կրթության համընդհանուր ներառականության և մատչելիության ապահովում, երեխաների կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման, ուսումնանյութական բազայի ամրապնդման համար իրավական երաշխիքների  ապահովում և այլն: Նախագծով կարգավորվում է նաև նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում գործունեություն ծավալող ոչ պետական տարբեր կազմակերպությունների լիցենզավորման հարցը:

Հարցի առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը միտված համալիր ծրագրերի շրջանակում դիտարկվում է նաև նախադպրոցական և դպրոցական կրթական հաստատություններում երեխաների երկարօրյա խնամքի ապահովման հարցը, և մինչև տարեվերջ շահագրգիռ գերատեսչությունները պետք է համալիր առաջարկներ ներկայացնեն այս ուղղությամբ, որպեսզի 2020 թվականից ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերը սկսեն իրականացվել նաև այս բաղադրիչի կիրառմամբ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30