Կառավարության շենքի առաջ զոհվածների մայրերի ցույցի մասնակիցների հետ հանդիպման եկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ի թիվս այլոց, մոտեցավ նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը:
«Դուք Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք»,-հարցրեց վարչապետը նրան: «Եղել եմ»` հնչեց պատասխանը:
«Բա Մանվել Գրիգորյանի ունեցվածքը խի չեք վաճառում, կամ մինչեւ 2018թ ինչի չեք վաճառել էն թրերը, ոսկիները փողերը, ինչի չեք վաճառել, հիմա ինձանից ինչ եք ուզում»,-ասաց Փաշինյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. Ի դեպ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բացահայտել է, որ այսօր կառավարության դիմաց ցուցարարների մեջ՝ Մեսրոպ Մանուկյանի կողքին էր էր նաեւ 2012- ին պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վրա Մալաթիայում հարձակված կանանցից մեկը:
https://www.youtube.com/watch?v=T_bfPW1NNMg&t=482s&fbclid=IwAR2rGtx7wNmXEPQDAtpALE7yHc5KMHoM-012S4Tgm3hAyw6DKmEAx-1UAnA