Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայիս արձանները ոչ մի ասելիք չունեն․ Գայանե Շագոյան. Ա1+

Սեպտեմբեր 19,2019 16:39

Ո՞ւմ կարելի է հերոս համարել և նրա արձանը կանգնեցնել պատվանդանին։ Այս մասին այսօր խոսել են մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը և քանդակագործ Վիգեն Ավետիսը։

«Երևանը վաղուց հանրային տարածքի գաղափարը կորցրել է, 30 տարի ամեն մեկը՝ քաղաքապետ, թաղապետ, իր ճաշակով ձևավորել է այն, սկսել մեծարել իր հերոսներին»,- ասում է քանդակագործ Վիգեն Ավետիսը և առաջարկում արվեստի ոլորտում ևս քաղաքական կամք դրսևորել ու «վերացնել քաղաքն աղավաղող արձանները»։

Գայանե Շագոյանն անդրադարձավ Վանաձոր-Գյումրի ճանապարհին տեղադրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանին՝ նշելով, որ հերոսների արձանների պատվիրատուն հաճախ կարող է հասարակությունը լինել, սակայն հարց է, թե որքանո՞վ է այսօրվա արձանային լեզվին հարիր քաղաքական դեմքերի արձանները դնելու գաղափարը։

«Այսօրվա պատմական ընթացքը փորձ է անում քաղաքական դեմքերից շրջադարձ կատարել հասարակ մարդուն, և երբեմն անանուն հերոսները ավելի մնայուն ու ընդունված են լինում»։

Գայանե Շագոյանն այս հարցի կարևորությունը ընդգծեց նաև զբոսաշրջության ոլորտում, ըստ նրա՝ ներկայիս արձանները ոչ մի ասելիք չունեն։

«Կարծում եմ՝ նախևառաջ պետք է գանք այն հասարակական կոնսենսուսի, որ պետք չէ որևէ մեկին դարձնել քննարկումից դուրս՝ դնելով նրա արձանը, և պետք է ժամանակը որոշի՝ ովքե՞ր են ազգային արժեք և արժանի՝ արձանը դրվելու»։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30