Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը` զոհվածների մայրերին. «Ներողություն եմ խնդրում, որ ձեր հարցը մինչեւ հիմա լուծված չէ»

Սեպտեմբեր 19,2019 16:14

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը «Զինվորի Մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ, բողոքի ցույց են անում: Նրանց վրդովվեցրել է, որ մարտի 1-ի զոհերի հարազատներին կառավարությունը 30 մլն դրամ գումար է փոխհատուցում, իսկ իրենց այսքան տարիների ընթացքում ոչ մի նման աջակցություն չի եղել: Նրանք բողոքում են, որ ոտնահարված է իրենց արժանապատվությունը, իսկ կառավարությունը անտեսում է իրենց խնդիրները՝ չփորձելով լուծում տալ դրանց:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհվածների մայրերի հետ: «Զինվորի մայր» հ/կ- նախագահ Մարգարիտա Խաչատրյանը կոչ արեց. «Ժողովուրդ, խնդրում եմ զոհվածների մայրերի առիթը չօգտագործեք»: Փաշինյանը նրանց առաջարկեց հանդիպել ավելի ուշ` դահլիճային պայմաններում, ասաց նաեւ, որ մեկնում է վաղը չէ մյուս օրը, բայց այնուամենայնիվ որոշ հարցեր պարզաբանեց:

«Երբ ես 2018թ դարձա վարչապետ, Հայաստանի զինծառայողների պաշտպանության հիմնադրամը վճարում էր 2017թ հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերը… Առաջին որոշումներից մեկը, որ կայացրինք, դրանից հետո այդ հիմնադրամի գործունեության ժամկետն 3 տարով հետ տանելն էր, այսինքն` սկսեցինք վճարվել առաջին փուլով 2014թ: Երբ որոշումը կայացրինք, կարծեմ օգոստոսն էր, սեպտեմբերի 21-ի առիթով Եռաբլուրում էինք, եւ այդ օրը մեր կողմից հարգված զինվորի մի քանի սեւազգեստ մայրեր մոտեցան ինձ եւ ասացին, որ խորապես վիրավորված ենք, դուք մեզ վիրավորել եք: Ես ասացի` ի՞նչ եմ արել, մտքովս չէր անցնում, թե ինչի են մարդիկ այդպես ասում…Իրենք ասացին` դուք այդ 1000 դրամների հիմնադրամը 3 տարով հետ եք տարել, բայց մեր երեխաները զոհվել են 2011թ:

Ես իրենց ասացի` մեր շատ հարգելի մայրեր, բոլորիդ առաջ խոնարհվում եմ, բայց այդ որոշման համար դուք ոչ թե պետք է վիրավորանք տեսնեք ձեր հասցեին, այլ պետք է քաջալերվեք, տեսնելով, որ կառավարությունն այսպիսի քայլ է արել եւ աստիճանաբար առաջ է գնում; Եվ դրանից մի 7 ամիս անց այդ նույն 1000 դրամների հիմնադրամի հետ կապված որոշում կայացվեց` սկսեցինք վճարել 2008թ հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերը, այսինքն` մի տարվա մեջ վճարման դեպքերը 9 տարով հետ ենք տարել:

Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ մեր խնդիր է` այս հիմնադրամը հետ գնա մինչեւ 90-ականներ, բայց դրա համար պետք է, որ աշխատատեղերը գրանցվեն: Եվ մարդիկ արձագանքել են; Այս տարի մենք 65000-ից ավելի գրանցված աշխատատեղ ունենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հավելեց, որ վերջին ասուլիսի ժամանակ էլ ասել էր, որ 1000 դրամի հիմնադրամների վճարումներն ավելանում են: «Երբ մենք որեւէ տեղ որևէ հարց լուծում ենք, խնդրում եմ ձեր ռեակցիան չլինի այն, թե նրա հարցը լուծեցիր, իսկ մերը` ոչ: Խնդրում եմ, որ ձեր ռեակցիան լինի այն, որ Հայաստանում կառավարություն է ձեւավորվել, որը հերթով հարցերը լուծելով առաջ է գնում: Մեզ հնարավորություն տվեք, հարցերը հերթով լուծենք: Ես հիմա որպես վարչապետ ամաչում եմ, որ նման հարց եք բարձրացնում, ներողություն եմ խնդրում, որ ձեր հարցը մինչեւ հիմա լուծված չէ, բայց նաեւ ուզում եմ ցույց տալ, որ այս մի տարվա մեջ ինը տարվա հարց ենք լուծել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30