Aravot.am-ին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր տեղի ունեցած կրակոցների դեպքից:
«Շորի շուկա»-ի մուտքի մոտ 27-ամյա Գևորգ Սահակյանի ուղղությամբ կրակոցներ արձակած անձն ու Սահակյանը հին հաշիվներ են ունեցել իրար հետ, նրանք երկուսն էլ նոր էին վերադարձել Ռուսաստանից: Սահակյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց:
Մեր տեղեկություններով՝ հրազենից վիրավորում ստացած Սահակյանը նախկինում սպանություն կատարելու համար դատված է եղել:
Առայժմ իրավապահներին հայտնի չէ կրակոցի շարժառիթը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ