Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ներկայացված մեղադրանքը համարում եմ անհիմն և քաղաքական». Արտակ Գևորգյան

Սեպտեմբեր 19,2019 14:39

Aravot.am-ի հետ զրույցում Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն ասաց, որ անհիմն է համարում իրեն ներկայացված մեղադրանքը  և այն գնահատում է քաղաքական:

Հիշեցնենք՝ Արտակ Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ինչպես նաև 314 հոդվածի 1-ին մասով։ Նա մեղադրվում է պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի գումար վատման եղանակով հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Մեր հարցին՝ նոր հանգամանքներ առա՞ջ են եկել և կոնկրետ ինչո՞ւմ են իրեն մեղադրում, Արտակ Գևորգյանը կարճ պատասխանեց՝ ես էլ չգիտեմ ու հորդորեց կապ հաստատել իր փաստաբանի՝ Արամայիս Հայրապետյանի հետ: Համայնքի ղեկավարը մեզ հայտնեց, որ ընդամենը երեկ է տեղեկացել մեղադրանքի մասին:

Արտակ Գևորգյանի փաստաբանի Արամայիս Հայրապետյանի հետ հարցազրույցը և այլ մանրամասներ գործի հետ կապված կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30