Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իշխանության «ֆեյքերի» պահանջը եւ նորմալ մարդկանց՝ արդար դատավորներ ունենալու պահանջը նույնը չեն». իրավապաշտպան

Սեպտեմբեր 19,2019 13:53

«ՍԴ դատավորի հանդեպ այսպիսի գործընթացը տեղավորվում է այն դաշտում, որում արգելափակվեցին դատարանների դռները: Դեռեւս Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորների հանդեպ հարձակումներ եղան, այդ թվում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ իրավական գործընթացին, ասաց իրավապաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը: Նրա խոսքով. «Մեկ գործով պայմանավորված՝ դատական համակարգի հանդեպ լուրջ ճնշումներ են իրականացվում: Ակնհայտ է, որ գործադիրը փորձում է հսկել դատարանները, այդ թվում՝ ՍԴ-ն: Տեսնելով, որ չի կարողանում բոլոր դատավորների վրա հսկողություն տարածել, դիմում է նման քայլերի»:

https://www.facebook.com/aravot.am/videos/367571450794432/

Փաստաբանի բնորոշմամբ՝ ոչ ոքի պետք չէ բացատրել, որ գործադիր մարմինը չպետք է դատական իշխանությանը ճնշի, միջամտի գործերին, բայց իրականում այդպես է, թեեւ հայտարարում են, թե դատական իշխանության գործերին չեն խառնվում: Լուսինե Սահակյանի խոսքով՝ բացահայտ, ուղիղ ճնշում է գործադրվում դատական իշխանության հանդեպ. «Հարցը Քոչարյանի գործը չէ, այլ այն, որ հասարակությունը պետք է հասկանա՝ մի գործով պայմանավորված՝ իշխանությունը չպետք է միջամտի դատական իշխանության գործերին: Բանը հասել է նրան, որ պատգամավորներն ասում են՝ եթե մեր խմբակցությունն ինչ-որ բան է ուզում, որեւէ մեկը խոսելու իրավունք չունի: Սա լուրջ մարտահրավեր է պետության հանդեպ»:

Ըստ Լուսինե Սահակյանի՝ հանրությունն իսկապես ցանկանում է, որպեսզի դատական իշխանությունը որոշակի փոփոխություն ապրի, եւ իրավապաշտպաններն էլ տարիներ շարունակ այդ մասին են խոսել, բայց խնդիրն այն է, թե ինչ նպատակով է իշխանությունն ուզում այդ փոփոխությունը. «Ֆեյքերն ամեն կերպ աջակցում են իշխանությանը: Հիմա նրան պահանջը նույնն է, ինչ նորմա՞լ մարդկանցը: Իրավագիտակից մարդիկ ունեն արդար դատավորներ ունենալու պահանջ: Իսկ «ֆեյքերի» դեպքում այդպես չէ. թիրախ են դարձել այն դատավորները, որոնք փորձել են անկախ լինել, որոնք չեն կատարել իշխանության կամքը: Իրավական պետությունում նման բան թույլատրելի չէ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/540730903329978/

Ինչ վերաբերում է ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Լուսավոր Հայաստան»-ի այն օրինագծին, որով ԱԱԾ-ի ղեկավարի եւ Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքականացվում են, փաստաբանը շեշտեց՝ մի շարք երկրներում ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնները քաղաքական են. «Բայց հարց է առաջանում՝ արդյո՞ք ՀՀ-ում ԱԱԾ-ն եւ ոստիկանությունն այնպիսին են, որ դրանց ղեկավարները չկարողանան վտանգավոր գործունեություն ծավալել»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30