Նուր-Սուլթանում այսօր մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մեկնարկային օրը Հայաստանի ազգային հավաքականից հանդես են գալիս 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ Վազգեն Թեւանյանը՝ 65 կգ:
Վազգենը առաջին գոտեմարտում առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող իր հայրենակից Գոռ Հովհաննիսյանի նկատմամբ, սակայն երկրորդում տանուլ տվեց ճապոնացի Տակուտո Օտոգուրոյին:
Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը վիճակահանությամբ մեկնարկում գոտեմարտեց Վրաստանը ներկայացնող Օթարի Գոգավայի հետ եւ միավորների պատկառելի պաշարով հաղթեց նրան ու մտավ 1/8 եզրափակիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ