Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիա» սրճարանը Նավալնիի դեմ. հայտնի է փոխհատուցման մասին հայցի վերաբերյալ լսումների օրը

Սեպտեմբեր 19,2019 12:24

Մոսկվայի Տուշինսկի շրջանային դատարանը «Արմենիա խանութ-սրճարանի» հայցի վերաբերյալ լսումների օր է նշանակել: Հայցվորը պահանջում է 551 847 ռուբլի գումարի չափով փոխհատուցում՝ հուլիսի վերջին Մոսկվայի կենտրոնում բողոքի ցույցերի կազմակերպիչներից կրած վնասի համար:

Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի հայտարարությունը՝ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 2-ին: Որպես պատասխանող կողմ ներգրավված են ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին և Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին չգրանցված 5 թեկնածու:

«Արմենիա»-ն հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ սեփականատերերը հայց էին ներկայացրել «հանուն արդար ընտրությունների» չհամաձայնեցված ցույցի կազմակերպիչների դեմ, որն անցկացվել էր հաստատության անմիջական հարևանությամբ հուլիսի 27-ին: Ցույցի պատճառով հաստատությունը այդ օրը չի գործել: Գործարարներն ցույցի կազմակերպիչներից պահանջում են ավելի քան 550 հազար ռուբլի փոխհատուցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30