Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտա Խաչատրյանը նստել է կառավարության դռների առաջ, թույլ չտալով ելումուտը

Սեպտեմբեր 19,2019 12:17

Կառավարության շենքի առաջ այս պահին բողոքի ցույց են անում արցախյան պատերազմում զոհվածների ծնողները: Նրանք պահանջում են իրենց նույնպես աջակցել:

Արդեն կես ժամ է՝ կառավարության կենտրոնական մուտքի դռները փակ են: Զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանը (որը հայտնի է «Մառոզ» անունով) նստել է մուտքի առաջ եւ արցախյան պատերազմում եւ խաղաղ պայմաններում զոհված զինվորների, ազատամարտիկների մյուս ծնողների հետ բողոքի ցույց է անում:

Նրանց վրդովվեցրել է, որ մարտի 1-ի զոհերի հարազատներին կառավարությունը 30 մլն դրամ գումար է փոխհատուցում, իսկ իրենց այսքան տարիների ընթացքում ոչ մի նման աջակցություն չի եղել:

Զոհվածների մայրերը խոստանում են չհեռանալ այնքան ժամանակ, մինչեւ կառավարությունը կամ կառավարության ղեկավարը՝ Փաշինյանը, իրենց պահանջին լուծում չտա:

Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ բանակում տեղի ունեցած որեւէ հանցագործություն չի բացահայտվում, սպանությունները ինքնասպանություններ են ներկայացվում: «Ամեն մեկի գործով առանձին դիմում ենք գրել, բայց ոչ մի արձագանք: Այսքան ժամանակ լռում էինք, բայց կառավարության այս քայլից հետո այլեւս չենք պատրաստվում հանդուրժել մեր նկատմամբ նման վերաբերմունքը: Եթե ուզում են նստենք ասֆալտին՝ կնստենք: Եթե նրանք չեն ամաչում, որ զոհված զինվորի մայրն այսօր ասֆալտին նստած է, ուրեմն նրանց պատիվն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30