Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդգար Վարդանյան. «Այլ բան, եթե հանկարծ պարզվի, որ հեղափոխության գաղափարներին համահունչ փորձել են գործել Վանեցյանը, Օսիպյանը, բայց Փաշինյանն ու իր գաղափարակիցները խոչընդոտել են դրան. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 19,2019 11:46

Երեկ աշխատանքից ազատվեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, եւ սա դարձավ այս շաբաթվա մեջ երկրորդ խոշոր պաշտոնանկությունը. նախօրեին աշխատանքից ազատվել էր նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ զրուցել ենք այս պաշտոնանկությունների պատճառների եւ հնարավոր հետեւանքների, ինչպես նաեւ այլ թեմաների շուրջ։

– Կան կարծիքներ, որ ազատված պաշտոնյաները բարձր ռեյտինգ ունեին, եւ նրանց հեռացումը կարող է ազդել իշխանության վարկանիշի վրա։

– Ակնհայտ է, որ վարչապետի վարկանիշը բոլոր պաշտոնյաներից ավելի բարձր է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն է եղել հեղափոխության ամբողջ գործընթացի խոսնակը։ Նա կազմակերպիչն է, եւ ըստ էության մարդիկ, որոնք իրականացնում էին այս հեղափոխությունը՝ Նիկոլ Փաշինյանին դիտարկում էին որպես իրենց ներկայացուցիչ, որպես վստահելի վարչապետ, որն այս ժամանակահատվածում իր լիազորություններն օգտագործելու է, որ հեղափոխությունը խորանա, բարեփոխումները ընթանան այնպես, որ Հայաստանը լինի զարգացած ժողովրդավարական երկիր։ Այսինքն, վարկանիշի հարցը ուղղակիորեն կապված է նրա հետ, թե արդյոք հեղափոխական օրակարգը իրականացվում է: Մինչ այս՝ հանրությունում կար դժգոհություն, որ հեղափոխական օրակարգի որոշ նպատակներ դեռ չեն իրականացվել, որոշ գործընթացներ դանդաղ են ընթանում։ Այլ բան, եթե հանկարծ պարզվի, որ հեղափոխության գաղափարներին համահունչ փորձել են գործել Վանեցյանը, Օսիպյանը, բայց Փաշինյանն ու իր գաղափարակիցները խոչընդոտել են դրան։ Այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը կդառնա հակահերոս, եւ Վանեցյանը կամ Օսիպյանը կարող են լուրջ հեղինակություն ձեռք բերել։

– Նրանք կարծես թե այդպես էլ փորձում են ներկայացնել։ Վանեցյանի հայտարարությունն այդ մասին չի՞ խոսում։

– Դե հա, Վանեցյանն իրեն ներկայացնում է ավելի ճիշտ քաղաքականության ջատագով, ավելի սկզբունքային, քան փաստացի Նիկոլ Փաշինյանն է։ Ըստ էության, այդ հայտարարության ենթատեքստը դա է։ Բայց մի բան է՝ մարդիկ ինչ են ասում, ինչ են քարոզում, այլ բան է, թե իրականությունն ինչպիսին է։ Իսկ թե ինչպիսին է իրականությունը՝ կարող ենք շատ մոտ ժամանակներում իմանալ։ Այսօր հնարավոր չի հանրությունից թաքցնել իրականությունը։

– Պարոն Վարդանյան, ըստ ձեզ, ինչո՞ւ Վանեցյանը չկարողացավ լուռ հեռանալ։ Համամի՞տ եք այն կարծիքների հետ, որ նա քաղաքականությամբ զբաղվելու միտք ունի եւ օգտագործեց այս պահը։

– Եթե պարզվի,  որ իրականում Նիկոլ Փաշինյանն ու իր գաղափարակիցներն են ճիշտ, եւ հակառակը՝ ուժային կառույցների ղեկավարները ոչ պատշաճ կերպով են իրականացրել իրենց գործառույթները, այդ դեպքում ես չեմ կարծում, որ այդ մարդիկ կարողանան որեւէ լուրջ քաղաքական կարիերա իրականացնել։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30