Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով. «Հավանականությունը, որ Վլադիմիր Պուտինը իր փոխարեն կուղարկի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, առկա է եւ բավականին մեծ է». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 19,2019 11:37

Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս պահի դրությամբ շատ հավանական է, որ նա իր փոխարեն Հայաստան ուղարկի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին։ Ըստ քաղաքագետի՝ Պուտինն այդպես վարվելու համար պատճառներ ունի։

– Պարոն Կոլերով, այս պահի դրությամբ ի՞նչ տեղեկություններ են առկա, ի վերջո, Վլադիմիր Պուտինը կգա՞ Հայաստան, թե՞ ոչ։

– Այս պահի դրությամբ, հավանականությունը, որ Վլադիմիր Պուտինը իր փոխարեն կուղարկի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, առկա է եւ բավականին մեծ է։

– Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ նա կգերադասի չգալ։

– Քանի որ վերջին ժամանակներս Նիկոլ Փաշինյանի կողմից եղան քայլեր, եւ դրանից հետո հարցը մեկն է՝ Մոսկվայից ինչպիսի ռեակցիա կլինի՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այդ քայլերի։ Կա երկու տարբերակ, առաջինը՝ Մոսկվան կպատասխանի այդ քայլերին, կամ երկրորդ տարբերակը՝ Մոսկվան չի պատասխանի, բայց հետեւանքները կարող են այլ լինել՝ ո՛չ հրապարակային, ո՛չ պաշտոնական։ Այսինքն, օրինակ, ինչպես է ընտանիքում լինում, եթե ամուսինները վիճում են, նշանակում է՝ սիրում են, իսկ եթե չեն վիճում, ուրեմն սերն անցել է։ Եթե հրապարակային պատասխան եղավ, ուրեմն ամեն ինչ նորմալ է, եթե ոչ, ապա խնդիրներն ավելի խորն են։

– Բայց վերջին շրջանում ի՞նչը կարող էր պատճառ դառնալ Մոսկվայի կողմից վերաբերմունքի փոփոխության։

– Գլխավոր սխալ քայլը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճիռը չընդունելն ու անտեսելն էր։ Մյուս քայլը վերաբերում է Հայաստանի կողմից սպառազինության շուկա դուրս գալու վերաբերյալ հայտարարություններին։ Դա նշանակում է, որ դուք Ռուսաստանից սպառազինություն եք ստանում, ապա ցանկանում եք դրա հետ մտնել սպառազինությունների շուկա։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30