Լրահոս
Օրվա լրահոսը

Իգոր Կորոտչենկո. Փաշինյանին մոտ շրջապատի մարդիկ իրենց թույլ են տալիս ՌԴ-ի և ՌԴ նախագահ Պուտինի հասցեին լպիրշ հայտարարություններ. «168 ժամ»

Սեպտեմբեր 19,2019 11:32

«168 ժամ»-ի զրուցակիցն է ՌԴ ռազմական և քաղաքական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն:

– Հայ-ռուսական հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում։

– Տպավորություն է, որ ՌԴ-ն մեծ զգուշավորությամբ է հետևում այն ամենին, ինչ տեղի է ունենում։ ՀՀ-ն՝ որպես ՌԴ ռազմավարական գործընկեր, երբեք չի ենթարկվել որևէ կասկածի ՌԴ- ի կողմից, իսկ ներկայումս՝ Փաշինյանի օրոք, ՌԴ-ում շատերն են մտահոգված հետևում իրադարձություններին՝ կադրային քաղաքականությանը, քաղաքական հետապնդումներին, Փաշինյանին մոտ շրջապատի մարդիկ իրենց թույլ են տալիս ՌԴ-ի և ՌԴ նախագահ Պուտինի հասցեին լպիրշ հայտարարություններ։ Անկասկած, մենք այդ ամենը տեսնում ենք, և դա վատ է Երևանի և Մոսկվայի հարաբերությունների համար։

Պաշտպանության նախարարությունների միջև աշխատանքն արդյունավետ է, այդ ոլորտում ամեն բան նորմալ է, մենք բազա ունենք ՀՀ-ում, այն կարևոր է, ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, հայ-ռուսական հարաբերությունները ռազմական ոլորտում լավ են զարգանում, բայց քաղաքական մակարդակում Մոսկվայում Փաշինյանին ու իր Կառավարությանը որոշակի զգուշավորությամբ են դիտարկում։

Փաշինյանի մի շարք հայտարարություններ, որոնք նա արեց վերջին ամիսների ընթացքում, մեղմ ասած, ոչ բարեկամական են ՌԴ-ի հանդեպ։ Ի դեպ, նշեմ, որ քաղաքական մակարդակում մեզ մոտ ոչ ոք՝ ո՛չ Պուտինը, ո՛չ Մեդվեդևը, իրեն թույլ չի տվել հանրային քննադատության ենթարկել Հայաստանին, որևէ մեկը, իսկ մենք տեսնում ենք, որ Փաշինյանն իր հարցազրույցում մեկնաբանություններ է անում, որոնք, մեղմ ասած, կարելի է գնահատել նաև հակառուսական, թաքնված հակառուսական ենթատեքստ կա դրանցում։

Փաշինյանը հեղափոխության արդյունք է, մարդ, ով վերցրել է իշխանությունը, իսկ հետո լեգիտիմացրել է իր պաշտոնն արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ Մենք ուրախ կլինեինք, որ Փաշինյանի օրոք ՀՀ-ն ցույց տար տնտեսական զարգացման, ներդրումային և այլ բարձր ցուցանիշներ, ուրախ կլինեինք, որ Փաշինյանն ասեր, որ ներդրումներ են գալիս, բայց դեռ դա չենք տեսնում, և Փաշինյանի գործունեությանը գնահատական առաջին հերթին պետք է տա հայ ժողովուրդը։ Ցուցիչն այն պետք է լինի, թե սկսել է արդյոք լա՞վ ապրել ժողովուրդը, թե՞ վատ, թե՞ ոչինչ չի փոխվել։ Ուստի հայ ժողովուրդն էլ կորոշի և կգնահատի նրա գործունեությունը, կորոշի նրա քաղաքական ճակատագիրը, քանի որ, ինչպես ամբոխով եկավ իշխանության, իսկ հետո, կներեք, եթե արդյունքներ չլինեն, նույն մարդիկ նոր ղեկավար կցանկանան ունենալ։

Սա փորձագիտական գնահատական է։ Մենք չենք միջամտում ՀՀ ներքին գործերին, ՀՀ-ն ինքնիշխան երկիր է, որը ինքնուրույն կերպով որոշում է իր ներքին և արտաքին քաղաքականությունը, բայց մենք չենք կարող չնկատել, որ թաքնված հակառուսական նոտաներ են նկատվում։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30