Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի ծանրորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

Սեպտեմբեր 19,2019 11:28

Թաիլանդում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին ըստ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքի, մասնակցում են ռեկորդային թվով երկրներ՝ 100 եւ ծանրորդներ՝ 606: Արդեն հայտնի են դարձել առաջին չեմպիոններն ու մեդալակիրները:

Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու է ինը ծանրորդով. երկու կին. 59 կգ`Իզաբելլա Յայլյան, 81 կգ՝ Տաթեւ Հակոբյան եւ յոթ տղամարդ. 81 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 89 կգ՝ Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ՝ Սամվել Գասպարյան, 109 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան, +109 կգ՝ Ռուբեն Ալեքսանյան եւ Գոռ Մինասյան:

Մեր ծանրորդներից առաջինը պայքարը կսկսի Իզաբելլա Յայլյանը, որը հանդես կգա կանանց 59 կգ քաշայինների «B» խմբում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30