Լրահոս
Օրվա լրահոսը

Սանասարյանին արատավորող որեւէ տվյալ չկա, բացի Սամվել Ադյանի ցուցմունքից, որն ընդամենը գրում է, որ, իբր, Սանասարյանը տեղյակ է եղել, որ ինքը ֆիրմա ունի. փաստաբան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 19,2019 11:14

Զրուցեցինք Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանի հետ։ «Նախաքննության ավարտի մասին հայտարարվել է, մենք նյութերին ծանոթանալուց հետո միջնորդել ենք քրեական հետապնդումը դադարեցնել, մենք համոզված էինք, որ պարոն Սանասարյանն անմեղ է, բայց նյութերին ծանոթանալուց հետո արդեն ավելի փաստարկված կարողացանք գրել, քանի որ տեսանք, որ Սանասարյանին արատավորող որեւէ տվյալ չկա, բացի Սամվել Ադյանի ցուցմունքից, որն ընդամենը գրում է, որ, իբր, Սանասարյանը տեղյակ է եղել, որ ինքը ֆիրմա ունի։ Մենք էլ գրել ենք, որ չի կարելի այդ ցուցմունքով ղեկավարվել, որովհետեւ այդ ցուցմունքը 7 ձեռք փոխված է քննության ընթացքում։ Մենք գրել ենք, որ եթե անձը տեղյակ է, դա դեռ չի նշանակում, որ նա կատարել է քրեորեն հետապնդելի արարք, եւ առհասարակ՝ այստեղ մեղադրանքն առերեւույթ անհիմն է։

Չնայած մեր սպասումներին, նախաքննության մարմինը չբավարարեց մեր սպասումները եւ մերժեց, որից հետո մենք բողոք ենք տարել դատախազություն եւ սպասում ենք դատախազության դիրքորոշմանը։ Մոտակա օրերս կիմանանք դատախազության դիրքորոշման մասին։ Եթե հանկարծ դատախազությունն էլ պահեց այդ անհիմն մեղադրանքը, ապա, որքանով որ ես տեղյակ եմ, մեր կողմից մամուլի ասուլիս կհրավիրվի, որի ընթացքում գործի բոլոր մանրամասները հրապարակավ կքննարկվեն»,- ասաց Սարդարյանը՝ հույս հայտնելով, որ դատախազությունում իրավաբանությունից ավելի տեղյակ մարդիկ կլինեն։

Հարցրինք պաշտպանին, թե ինչու մեղադրական եզրակացությունը դատախազությունը չի ստացել։ «Ամսի 10-ի դրությամբ մենք մեր միջնորդությունն արել ենք, իրենք դրանից մեկ օր հետո մերժել են, եւ մենք 12-ին կամ 13-ին դատախազություն բողոք ենք մուտք արել։ 11-ին, երբ որ իրենք մերժել են մեր միջնորդությունը, նախաքննության մարմնին որեւէ բան չէր խանգարում, եթե իրենք գտնում են, որ մեղադրանքը կա, մեղադրական եզրակացությունը գրել եւ ուղարկել դատախազություն՝ ստուգելու»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30