Լրահոս
Օրվա լրահոսը

Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, որ որեւէ ժողովրդավարական երկրում հատուկ ծառայությունների ղեկավարի ընտանիքի անդամներից մեկի անունն ամիսներ շարունակ հոլովվի քրեական գործի շրջանակներում ու մարդիկ իրար հարցնեն՝ «տեսնես ինչո՞ւ հրաժարական տվեց». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 19,2019 11:08

Նման աղմկոտ պաշտոնանկություններ, իհարկե, լինում են աշխարհի ցանկացած երկրում, եւ դրանց պատճառները միշտ չէ, որ հրապարակվում են։ Բայց որպես կանոն՝ քաղաքակիրթ երկրներում նման պաշտոնանկությունները երեք հիմնական պատճառ են ունենում, կամ կոռուպցիոն սկանդալ, կամ այդ պաշտոնյաները պարզապես վատ են կատարում իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները, կամ էլ ինչ-ինչ պատճառներով տվյալ պաշտոնը զբաղեցնողի նկատմամբ պահանջներն են փոխվում (հետեւաբար՝ փոխվում են նաեւ չափորոշիչները), եւ արդյունքում՝ քաղաքական թիմում փոխատեղումներ են լինում։ Զավեշտն այն է, որ մեր դեպքում ինչ վարկածներ ասես՝ քննարկվում են՝ բացի այդ երեքից։ Չենք պնդում, իհարկե, որ Վանեցյանի եւ Օսիպյանի պաշտոնանկությունների բուն պատճառը հենց այդ տիրույթում է, բայց մի տեսակ տարօրինակ չէ՞, որ այս տարբերակներն ընդհանրապես չեն դիտարկվում։

Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, որ որեւէ ժողովրդավարական երկրում հատուկ ծառայությունների ղեկավարի ընտանիքի անդամներից մեկի անունն ամիսներ շարունակ հոլովվի քրեական գործի շրջանակներում, հետո այդ պաշտոնյան հրաժարական տա, ու մարդիկ իրար հարցնեն՝ «տեսնես ինչո՞ւ հրաժարական տվեց»։ Կամ պատկերացնո՞ւմ եք, ասենք, ոստիկանների աչքի առաջ, տեսախցիկների ներկայությամբ քաղաքացուն ծեծեն, քրեական տարրերն ամենաայլանդակ խոսքերով հայհոյեն ոստիկաններին, ինչ-որ խմբեր ներխուժեն ոստիկանական բաժանմունքներ ու ծեծեն ոստիկաններին եւ այլն, ու բոլոր դեպքերում անպատիժ մնան, եւ այդ ամենից հետո ոստիկանությունում փոփոխություններ տեղի չունենան։ Այլ հարց է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում բոլորովին այլ չափորոշիչներ են եղել, ուժային կառույցների ղեկավարների համար այլ «ստանդարտներ» են գործել, ու հիմա մարդկանց համար մի քիչ անսովոր է, որ նման «մանրուքների» պատճառով կարելի է նաեւ առանցքային պաշտոնյաներին ընդհանրապես հանել թիմից կամ վստահել այլ ոլորտ։

Ինչ վերաբերում է կոնկրետ ոստիկանապետի պաշտոնանկությանը, ապա ընդդիմադիր քարոզչամիջոցների տարածած վարկածներից մեկի համաձայն՝ նա իբր հրաժարվել է ուժի գործադրմամբ բացել Ամուլսարի ճանապարհները ու դրա համար է թողել պաշտոնը։ Եթե նույնիսկ դա այդպես է (չնայած՝ փաստական որեւէ հիմնավորում չկա, եւ վարչապետը նրան հաստատ օրենքի շրջանակներից դուրս որեւէ հրահանգ չէր տալու), մեզ մնում է ընդամենը արձանագրել, որ ոստիկանության հիմնական գործառույթը երկրում կարգուկանոն ապահովելն է, եւ եթե որեւէ ոստիկանապետ չի ցանկանում անել դա՝ վախենալով, որ կարող է այդ ընթացքում որեւէ մեկի արմունկը քերծվել, ուրեմն ավելի ճիշտ կլինի, եթե փոխի պատասխանատվության ոլորտը, որովհետեւ մարդկային որակների եւ պաշտոնի անհամապատասխանությունից կարող է տուժել պետությունը:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30