Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարազդատ Կարապետյան. «Մենք հիմա մշակում ենք որոշումների ընդունման ներքին ընթացակարգեր» «Հրապարակ»

Սեպտեմբեր 19,2019 10:55

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, որը, ասում են, դեռ դիմադրում է Ամուլսարի հարցում եւ չի տրվում ճնշումներին, շարունակում է մնալ այն համոզմանը, որ հանքի շահագործումը կարող է վնասակար լինել բնությանը։ Ու քանի որ վարչապետը հակված է հանքը շահագործելուն, տեղեկություն կա, որ «Իմ քայլի» բնապահպանների թեւը՝ Վարազդատ Կարապետյան, Միքայել Զոլյան, չի բացառվում՝ նաեւ Լենա Նազարյան, դուրս գան ֆրակցիայից, անկախանան եւ նոր ֆրակցիա ձեւավորեն։ «Ամուլսարի թեմայով ես ավելացնելու բան չունեմ էս պահի դրությամբ, հենց որ կունենամ ասելիք, անպայման լրագրողներին կհրավիրեմ, կասեմ»,- երեկ ասաց Վարազդատ Կարապետյանը։

– Տեղեկություն կա, որ Դուք հնարավոր է խմբակցությունից դուրս գաք եւ ոչ միայն Դուք, նաեւ՝ Միքայել Զոլյանը, գուցե՝ Լենա Նազարյանը, այսինքն՝ խմբակցության «կանաչ» հատվածը։

– Ես իմ կողմից կարող եմ այդ հարցին պատասխանել՝ չկա նման բան, ես կարծում եմ, որ հիմա մեր միասնությունը՝ որպես խմբակցություն, երկրի անվտանգության համար շատ կարեւոր է։ Եվ դրա համար այդ միասնությունը պետք է պահվի։

– Հիմա ձեր խմբակցությունում միասնության ի՞նչ ցուցիչ կա, որ մենք հասկանանք՝ միասնական եք։

– Մենք հիմա մշակում ենք որոշումների ընդունման ներքին ընթացակարգեր, որովհետեւ մենք էլ ենք հասկանում, որ նմանօրինակ մեծ խմբակցությունը պետք է որոշակի կանոններ ունենա։ Իհարկե, մենք ունենք որոշակի կանոնադրություն, բայց դրա լրամշակման ուղղությամբ ենք աշխատում։ Ես կարծում եմ, որ մենք ավելի ուժեղացած պետք է այս պրոցեսից դուրս գանք։ Այսինքն՝ ինչքան էլ որ բարդ է իրավիճակը, ինչքան էլ որ տարբեր արժեքներ ունեցող մարդիկ կան մեր մեջ, բայց մենք պետք է փորձենք հիմա մեր երկրի զարգացումը, ապահովությունը անվտանգությունը որպես առանցքային արժեք դիտարկել եւ դրանից բխեցնել մեր մնացած որոշումները։

– Ի դեպ, Լենա Նազարյանին էլ քննադատեցին այն պատճառով, որ նախկինում եղել է բնապահպան-ակտիվիստ, այսօր սկզբունքայնություն չի դրսեւորում եւ հանուն բնության պահպանման, օրինակ, մանդատը վայր չի դնում։

– Շատ լավ հարց եք տալիս։ Նախ՝ առաջինը, երբ որ ասում եք՝ վարչապետի կողմից է կայացվում, այդտեղ սխալ կա, որովհետեւ որոշումը պետք է կայացվի կառավարության կողմից՝ օգտագործելով կառավարության բոլոր ինստիտուտները, որոնք պետք է մասնակցեն այդ որոշմանը։ Այսինքն՝ եթե մենք միանձնյա որոշում կայացնող ունենք, դա արդեն շատ վատ բանի մասին է վկայում։ Եվ ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք այդ ճանապարհով գնալ, որոշումը պետք է կառավարությունը կայացնի, եւ պետք է կայացնի իր բոլոր ինստիտուտները, բոլոր հնարավորություններն օգտագործելու միջոցով՝ տեսչական ստուգումներ, ՊԵԿ ստուգումներ, տարբեր փորձաքննություններ եւ այլն։ Դա՝ առաջինը։ Դա նշանակում է նաեւ, որ մենք վարչապետին էլ ենք փորձում ազատել այդ որոշումը միանձնյա կայացնելու պատասխանատվությունից եւ հասկանում ենք՝ մեր երկրում առկա ինստիտուտներն ինչ կարգավիճակ ունեն հիմա, եւ այս մեծ մարտահրավերը, որ դրված է մեր առջեւ, այդ ինստիտուտները մարտահրավերին ո՞նց են դիմանալու հիմա։ Ես էլ հիմա սպասում եմ այդ ինստիտուտներին։

– Բայց վարչապետը կարող է ներքին որոշում ունենալ եւ այդ ինստիտուտներն ուղղակի օգտագործի իր որոշումը լեգիտիմացնելու համար։

– Ես չեմ հավատում դրան, որովհետեւ այս ամբողջ հեղափոխությունը դրա հակառակի մասին էր, որ ներքին որոշում չկա։ Եթե ես հավատամ դրան, նշանակում է՝ ես չեմ կարող նույն ճանապարհով անցնել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30