Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանկերը հարկատուների ցանկում ինչպես են տեղաշարժվել եւ որքան հարկեր են վճարել

Սեպտեմբեր 19,2019 14:30

Հազար խոշոր հարկատուների ցանկում հայաստանյան խոշոր բանկերը նախորդ տարվա համեմատությամբ ուշագրավ տեղաշարժեր են արձանագրել:

Այս մասին տեղեկանում ենք խոշոր հարկատուների ցանկից, որը հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեն: Ցանկում արտացոլված են հունվար-հունիս ամիսներին հարկատուների կողմից վճարված հարկերը: Այսպես, նախորդ տարվա` 2018-ի համեմատությամբ, այս տարվա առաջին վեց ամիսներին հարկատուների ցանկում իր դիրքերը բարելավել է Ամերիաբանկը: 2018-ի հունվար-հունիս ամիսներին այս բանկը եղել է ցանկի 19-րդ տեղում` վճարելով 3 միլիարդ 751 միլիոն 190 հազար դրամ: Այս տարվա նույն ժամանակահատվածում Ամերիաբանկը գտնվում է 11-րդ տեղում եւ պետբյուջե է վճարել է 5 միլիարդ 137 միլիոն 964 հազար դրամ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը անցյալ տարի եղել է ցանկի 22-րդ տեղում եւ վճարել է  3 միլիարդ 604 միլիոն 997 հազար դրամ: Այս տարի`

17-րդ հորիզոնականում է եւ պետության վճարած հարկերն էլ կազմել են 3 միլիարդ 803 միլիոն 173 հազար դրամ:

Անցյալ տարվա ցանկի 31-րդ տեղում ԱՐԴՇԻՆԲԱՆԿ-ն է եղել, որը պետությանը վճարել է   2 միլիարդ 552  միլիոն դրամ հարկ:  Սակայն այս տարի նշյալ բանկը զիջել է  դիրքերը` հայտնվելով 41-րդ տեղում:  ԱՐԴՇԻՆԲԱՆԿ-ը վճարել է  2 միլիարդ 143 միլիոն 258 հազար դրամ:

2018-ին ցանկի 33-րդ տեղում եղել է ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ-ը, որը պետբյուջե է  վճարել 2 միլիարդ 403 միլիոն 104 հազար դրամ:

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ-ը, սակայն, այս տարի 120-րդ հորիզոնականում է, վճարած հարկերն էլ` 767 միլիոն 400 հազար դրամ:

Այս տարի ցանկի 34-րդ տեղում Ինեկոբանկն է: Առաջին վեց ամիսներին այս բանկը վճարել է 2 միլիարդ 457 միլիոն 213 հազար դրամ հարկ: Ինեկոբանկը, սակայն, անցյալ տարի ավելի բարենպաստ դիրքերում է եղել, վճարած հարկերն էլ ավելի շատ: 2018-ին բանկը 27-րդ հորիզոնականում էր եւ վճարել էր 2 միլիարդ 945 հազար 790 միլիոն դրամ հարկ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը դիրքերը բարելավել է: Նախորդ տարի բանկը վճարել է 2 միլիարդ 191 միլիոն 31 հազար դրամ` գտնվելով ցանկի 36-րդ տեղում: Այս տարի 28-րդ տեղում է,  վճարած հարկերն էլ` 2 միլիարդ 823 միլիոն 336 հազար դրամ:

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ-ը նույնպես ցանկում դիրքերը զիջել է. անցյալ տարվա  37-րդ տեղից բանկն այս տարի հայտնվել է 43-րդ տեղում: Սակայն վճարած հարկերը չեն պակասել, ավելացել են: 2018-ին պետական բյուջե է վճարել 2 միլիարդ 36 միլիոն 843 հազար դրամ հարկ, այս տարի` 2 միլիարդ 48 միլիոն 880 հազար դրամ հարկ:

2018-ին ցանկի 68-րդ տեղում ՅՈՒՆԻԲԱՆԿ-ն է եղել, որի վճարած հարկերը կազմել են 1 միլիարդ 117 միլիոն 426 հազար դրամ: Այս տարվա նույն ժամանակահատվածում այս բանկը գտնվել է ցանկի  75-րդ տեղում, բայց ավելի շատ հարկ է վճարել` 1 միլիարդ 371 միլիոն 351 հազար դրամ:

Նախորդ տարի ցանկի 50-րդ հորիզոնականում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ է եղել` իր վճարած 1 միլիարդ 427 միլիոն 509 հազար դրամ հարկերով: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ–ը, սակայն, 57-րդ տեղում է եւ վճարել է 1 միլիարդ 628 միլիոն 046 հազար դրամ:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 2018-ին եղել է հարկատուների ցանկի  65-րդ հորիզոնականում եւ պետական բյուջե վճարել է  1 միլիարդ 139 միլիոն 752 հազար դրամ: 2019-ին մի քանի հորիզոնականով դիրքերը բարելավել է` հայտնվելով  56-րդ տեղում, ավելացել են նաեւ այս բանկի վճարած հարկերը` 1 միլիարդ 634 միլիոն  303 հազար դրամ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը նախորդ տարի վճարել է 1 միլիարդ 75 միլիոն 337 հազար դրամ` գտնվելով ցանկի 71-րդ տեղում:  Բանկն այս տարի 77-րդ հորիզոնականում է 1 միլիարդ 345 միլիոն 275 հազար դրամ վճարած հարկերով:

Հարկատուների ցանկի 87-րդ տեղից այս տարի ԱՅԴԻ ԲԱՆԿ-ը հայտնվել է 119-րդ տեղում: Նախորդ տարի բանկը վճարել է 941 միլիոն 017.0 հազար դրամ,  այս տարի` 769 միլիոն 781 հազար դրամ հարկ:

ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ-ը 2018 թվականին զբաղեցրել է հարկատուների ցանկի 152-րդ հորիզոնականը, վճարած հարկերն էլ կազմել են 513 միլիոն 573.1 հազար դրամ: Այս տարի բանկը մի փոքր դիրքերը բարելավել է եւ հայտնվել 145-րդ տեղում` վճարելով 614 միլիոն 681 հազար դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30