Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն այսօր՝ 154-րդ թատերաշրջանի բացմանը նվիրած ասուլիսի ժամանակ, ասաց․ «Հայերենում կա մի բառ, որը շատ վտանգավոր է՝ «էլի»։
Տեսեք, երբ որ սկզբում ես դնում, լավն է․ «էլի կանենք», «էլի կգրեմ» , «էլի կբեմադրեմ», «էլի կմտածեմ», «էլի կստեղծագործեմ», «էլի կպայքարեմ»․․․ Սկզբում դրվող մի «էլի» կա, որը շատ վտանգավոր է՝ «էլի կգողանամ», մեզ մոտ դա բավական ընդունված է, բայց հենց որ «էլի»-ն վերջում ես դնում, էդ ինչ վտանգավոր է դառնում․ «անում ենք էլի», «ապրում ենք էլի», «գրում ենք էլի», «երգում եմ էլի»․․․
Այդ «էլին»-երից հետո վերանում է պրոֆեսիոնալիզմը, և մենք մտնում ենք մի գավառական գերության մեջ՝ սարսափելի, հետամնաց, «լավ ա էլի», «ապրում ենք էլի», «բեմադրություն է էլի»․․․ Ի՞նչ էլի, չպիտի լինի էլի։ Այդ «էլին»-երը մեզ սպանում են, էդ «էլի»-ն վերջում չդնենք էլի և սկզբում չդնենք՝ էլի գռփում ենք, էլի գողանում ենք․․․ Սարսափելի է , բայց սա դեռ շատ մեծ կենարարություն ունի մեր մեջ»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Շա՜տ լաւն էր: Ահագին ծիծաղեցի 🙂
Դու դեռ էդ թատրոնու՞մ ես, Կոլյա, լավ էլի, թող մարդիկ աշխատեն, երիտասարդներ կան լավ: