Լրահոս
Օրվա լրահոսը

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան. armtimes.com

Սեպտեմբեր 18,2019 21:40

armtimes.com. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոններից Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի ազատվելու որոշումները եղել են վարչապետ Նիկոլ Փաշինյանինը:

Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց  վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Երկու պաշտոնյաների գործունեությունն իրենց գործառույթների շրջանակներում վարչապետին չի գոհացրել, չի բավարարել: Վալերի Օսիպյանին նշանակելով վարչապետի գլխավոր խորհրդական՝ կառավարության ղեկավարը վստահաբար գտել է, որ նա այդ պաշտոնում օգտակար կլինի: Արթուր Վանեցյանը և Վալերի Օսիպյանը հրաժարական են տվել վարչապետի որոշմամբ:  Այս պահի դրությամբ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոններում նոր նշանակումների վերաբերյալ որոշումներ չկան»,-լրագրողներին ասաց Աղաջանյանը:

«Ինչ վերաբերում է վարչապետի և պարոն Վանեցյանի հայտարարությունների դիսոնանսին, ապա դա եղել է վարչապետի որոշումը, իսկ ասուլիսի ժամանակ վարչապետի հնչեցրած խոսքում հարգալից տեքստը պայմանավորված էր նաև գեներալների նկատմամբ հարգանքով: Որպեսզի տարընթերցում չլինի՝ ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ վարչապետի որոշումն է եղել նրանց ազատել աշխատանքից: Նրանց հնարավորություն է տրվել դիմում ներկայացնել և նրանք ներկայացրել են դիմում»,-եզրափակեց Աղաջանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30