Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովի հետ ԲԴԽ-ն թեժ քննարկում է ունեցել

Սեպտեմբեր 18,2019 21:07

«Վենետիկի հանձնաժողովի հետ թեժ քննարկում ենք ունեցել»,-այսօր այս մասին Աջափնյակի նստավայրում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ հանդիպման ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Նրա խոսքով, ԲԴԽ-ն հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի հետ եւ մոտ երկու ժամ քննարկում է տեղի ունեցել։ «Մենք բոլորս հայտնել ենք ԲԴԽ-ի դիրքորոշումը։ Որոշ հարցերով հենց ԲԴԽ-ի ներսում ենք ունեցել  տարաձայնություններ։

Հանձնաժողովին ներկայացրել ենք մեր անձնական կարծիքները»,-ասաց Ռուբեն Վարդազարյանը։Նրա խոսքով, բոլոր դատավորների կարծիքները, որոնք չեն ընդունվել ԲԴԽ-ի կողմից, դրանք պատճենահանվել եւ նույնպես ներկայացվել են կառավարությանը, եւ Վենետիկի հանձնաժողովին. «ԲԴԽ-ում չկա որեւէ փաստաթուղթ, որը չի առաքվել կառավարությանը»,-նշեց նա։

ԲԴԽ-ի նախագահն ասաց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հետ պայմանավորվածություն ունեն, որ բոլոր նիստերին անկախ նրանից այն կվերաբերի ԲԴԽ-ին, թե ոչ՝ իրենց ներկայացուցիչը կմասնակցի։

Իսկ, եթե քննարկվող հարցերն առնչվեն դատական իշխանությանը, ապա ԲԴԽ-ի անդամները կարող են «տասը հոգով ներկայանալ եւ պնդել մեր դիրքորոշումը»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30