Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Որեւէ դատավոր, որը կկատարի ճանապարհային երթեւեկության խախտում, կհայտնվի գիշերային ակումբի կամ խաղատան առջեւ՝ կթիրախավորվի. ԲԴԽ նախագահ

Սեպտեմբեր 18,2019 20:44

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ այս տարի ամբողջությամբ փոխվելու են դատական համակարգի համակարգիչները՝ դատարանների աշխատանքը բարելավելու նպատակով:

Դատավորներին էլ հորդորեց խնդիրների մասին առանց կաշկանդվելու բարձրաձայնել: Նա նաեւ ասաց, որ պայմանավորվածություն ունեն եւ շուտով գործարկելու են՝ դատավորների սեփական մեքենաներին տրամադրվելու է դատական համակարգի պետհամարանիշներ, որը կամավոր է, ով կուզի, կփոխի. «Մեր համոզմամբ, սա երկու հարց է լուծում։ Առաջին՝ հասարակությունը տեսնում է, որ մեքենայի ղեկին դատավոր է, վերաբերմունք է փոխվում այդ մեքենայի հանդեպ։

Դատավորները կգտնվեն հանրային հսկողության տակ. որեւէ դատավոր, որը կկատարի ճանապարհային երթեւեկության խախտում, կթիրախավորվի, որեւէ մեքենա, որը կհայտնվի գիշերային ակումբի կամ խաղատան առջեւ, նույնպես կթիրախավորվի»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30