Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ նախագահ. Արթուր Մկրտչյանը կարող է ճիշտ եւ որակյալ աշխատել

Սեպտեմբեր 18,2019 20:30

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին՝ Արթուր Մկրտչյանին: Հանդիպումը տեղի ունեցավ Աջափնյակի նստավայրում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ:

«Արթուր Մկրտչյանը երկարամյա փորձ ունի դատական համակարգում եւ ոչ միայն։ Վստահ եմ, որ Արթուր Մկրտչյանը արժանացել էր ձեր բոլորի վստահությանը եւ նրան հարգում եւ սիրում եք որպես գործընկեր։ ԲԴԽ-ն էլ իր հերթին հայտնում է, որ ամեն հնարավորը կանի, որ կարողանա օգնել, աջակցել, որ նա կարողանա ճիշտ եւ որակյալ աշխատել։ ԲԴԽ–ն ցանկացած պրոբլեմի դեպքում պատրաստ է կանգնել դատավորի թիկունքին»,-ասաց ԲԴԽ նախագահը։

Դատավորների հետ հանդիպումը կազմակերպվել էր դատական իշխանության առաջնահերթ խնդիրները, ոլորտային մի շարք այլ հարցեր քննարկելու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30