ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակել Ռոբերտ Օ՝Բրայանին: Այս մասին նախագահը հայտնել է թվիթերյան իր էջում:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Ռոբերտ Օ՛Բրայանին, որն այժմ շատ հաջող աշխատում է պետդեպարտամենտում՝ որպես պատանդների ազատման հարցերով նախագահի հատուկ բանագնաց, դարձել է ազգային անվտանգության հարցերով մեր նոր խորհրդականը: Ես երկար և շատ աշխատել եմ Ռոբերտի հետ: Նա հիանալի կաշխատի»,-գրել է Թրամփը:
Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին Օ՛բրայանը կփոխարինի Ջոն Բոլթոնին, որին Թրամփը հեռացրել են անցած շաբաթ: Բոլթոնին պաշտոնանկ անելու որոշումը Թրամփը մեկնաբանել էր նրանով, որ նա սխալներ էր գործում և ընդհանուր լեզու չէր գտնում վարչակազմի մյուս աշխատակիցների հետ: