Գուգարքի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով՝ բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բառնության կանխարգելման խմբի ծառայողները, համայնքային ոստիկանների հետ համատեղ, սեպտեմբերի 17-ին, ժամը 20.15-ին, բաժին են հրավիրել Եղեգնուտ գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդու:
Նա խոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոսի վերջին Եղեգնուտ գյուղի հարակից հանդամասում բենզասղոցով հատել է մեկ քամատապալ ծառի ճյուղեր և մոտ երեք խ/մ փայտանյութը հարևանի «ԳԱԶ-52» մակնիշի մեքենայով տեղափոխել իր տան բակ:
Եղեգնուտցին հայտնել է նաև, որ սեպտեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իրենց գյուղի հարակից մեկ այլ հանդամասում, առանց համապատասխան թույլտվության, հատել է տարբեր տեսակի և տրամաչափի 50-60 ծառ, փայտանյութը մասնատել, թողել տեղում՝ հետագայում տուն տեղափոխելու նպատակով:
Փայտանյութը հայտնաբերվել և ի պահ է հանձնվել «Եղեգնուտի անտառտնտեսության» աշխատակիցներին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կարդացեք նաև
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն