Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ անցկացրել է փակ քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ:
Քննարկվել են բանակում եւ պաշտպանական ոլորտում մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել բանակում տեղի ունեցող ինքնասպանություններին, զինվորական արտահագուստին, այլընտրանքային զինվորական ծառայությանը, ինչպես նաեւ բանակում զինվորների իրավունքներին առնչվող խնդիրներին:
ՀՀ պաշտպանության նախարարը եւ կառույցի պատասխանատուները պատասխանել են բանակին եւ պաշտպանական ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերի:
Ազգային ժողով