Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյան. Վլադիմիր Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, քանի որ այն զավեշտի աստիճանի ակնհայտ անհիմն է

Սեպտեմբեր 18,2019 17:03

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի կողմից ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով: Վ.Գասպարյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց: Վ.Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, քանի որ այն զավեշտի աստիճանի ակնհայտ անհիմն է և, բացի այդ սա արդեն 5-րդ թե 6-րդ քրեական գործն է, որը կապվում է իր անվան հետ իր պաշտոնից ազատվելուց հետո: Այդ քրեական գործերից մի քանիսի վարույթը արդեն կարճվել է նախաքննության փուլում, համոզված ենք, որ այս գործը ևս չունի որևէ իրավական ապագա և կարճվելու է:

Գեներալ-գնդապետ Վ.Գասպարյանը իր ողջ կյանքը նվիրել է Հայոց պետականության կայացմանը, հավատարիմ է իր այդ նվիրումին նաև հիմա, իսկ ինչ վերաբերում է տեղի ունեցող քրեական գործընթացներին, ապա դրանք դիտարկում է երկրում տիրող իրավական նիհիլիզմի ընդհանուր համայնապատկերի մեջ:

Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ
փաստաբան, Վ. Գասպարյանի պաշտպան

Հ. Գ. Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը «Ազատությանը» փոխանցեց, որ թեև Գասպարյանը հրաժարվում է ցուցմունք տալ, սակայն խոստացել է մինչև օրվա ավարտը Քննչական կոմիտեի հաշվին վճարել պետությանը պատճառած առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 22 միլիոն դրամի վնասը:

Լրացում. Ավելի ուշ Տիգրան Աթանեսյանը մեկ այլ գրառում կատարեց. «Որոշ «ազատ» լրատվամիջոցների կողմից տարածվել է տեղեկատվություն, թե իբր Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարվել է հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։ Հայտնում եմ, որ դա սուտ է, Վ.Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար և որևէ պատճառված վնաս։ Իմ տեղեկություններով, վնասը վաղուց հատուցվել է այն ենթադրաբար պատճառած այլ անձանց կողմից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30