Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրենին մեղադրանք առաջադրվեց

Սեպտեմբեր 18,2019 20:10

Aravot.am-ի տեղեկություններով, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի քրեական գործով այսօր մեղադրանք առաջադրվեց նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն, Ծառուկյանի ընկեր Սեդրակ Առուստամյանին:

Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունը մեկնարկել է 2012-ին, այն այս տարի արդեն պետք է ավարտված լիներ։ Ավարտին, սակայն, դեռ շատ կա:

Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ, չարաշահումներ կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությամբ արդեն իսկ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել են ծրագրում ընդգրկված բազմաթիվ ընկերությունների միջև տարատեսակ ձևական, «անապրանք» գործարքների կնքման, փաստաթղթերի կեղծման, հափշտակությունների, հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու բազմաթիվ դրվագներ:

Հիշեցնենք նաեւ, որ Սեդրակ Առուստամյանի դուստրը՝ Նորա Առուստամյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30