Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի 20-րդ առաջնության 10-րդ օրը Հայաստանի հավաքականի անդամ երեք ներկայացուցիչներից պայքարը կիսաեզրափակչում կշարունակի միայն մինչեւ 63 կգ քաշային, գյումրեցի Հովհաննես Բաչկովը, որը մրցավարների միաձայն որոշումով հաղթեց Դոմինիկյան Հանրապետությունից Լեոնել Դե Լա Սանթոսին: Արթուր Հովհաննիսյանը (52 կգ) եւ Արման Դարչինյանը (75 կգ) պարտություն կրեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ