2019 թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 8-ը մայրաքաղաքի ամենակենտրոնում տեղի կունենա ամենալայնածավալ հայկական փառատոնը, որը կներառի 40 միջոցառում` համերգներ, կրթական դասախոսություններ, ինտերակտիվ համերգներ մանուկների համար, խոհարարական, երաժշտական և արվեստի վարպետության դասեր: Այս նախագծի նպատակն է ծանոթացնել Մոսկվայի բնակիչներին և հյուրերին հայկական հարուստ և բազմադարյան մշակույթին:
Լավ երաժշտության սիրահարների համար Հայկական մշակույթի շրջանը նախատեսել է ակուստիկ համերգներ, որտեղ կլինի միայն կենդանի, իրական ձայն: Բոլոր ելույթները կանցնեն Ս. Ս. Պրոկոֆյեւի թանգարանում` Մոսկվայի կենտրոնում:
Հնարավոր է ընտրել տասներկու համերգային ձևաչափերից ցանկացածը. «Դուդուկ և երգեհոն» (սոլիստ` Մարտին Ղազարյան), «Հայաստանի ձայները» (Tamzara համույթ), «Դուդուկը դասական երաժշտության մեջ» (Խոսրով Մանուկյան), «Սերունդների շարունակականությունը» (Արմեն Հովհաննիսյան և Իսկուհի Կարապետյան), «Մոսկվայի հայ վիրտուոզներ» (Noyan լարային քառյակ), «Դարերի երաժշտությունը» (Գեղամ Օհանյանի ազգային երաժշտության համույթ), Ջիվան Գասպարյան կրտսերը ` «Русские Струны» համույթի նվագակցությամբ, Դուդուկիստների համույթը, «Դուդուկը և ձայնը» (Արտյոմ Տեր-Հովհաննիսյան և Աննա Ավագյան), «Էթնիկ երաժշտություն» (Պրայագ համույթ), «Էթնո-ջազ» (Հարություն Խաչատրյան և լավագույն ջազային երաժիշտներ), համերգների շարքը կեզրափակի «Ռուսաստանը և Հայաստանը` լավագույն ընկերուհիներ» ծրագիրը (Վալերի Սյոմին, Մարինա Սելիվանովա և այլք):
Ամենափոքրիկների համար տեղի կունենան մանկական ինտերակտիվ համերգներ՝ միանգամայն նոր փորձառություն մանուկների և նրանց ծնողների համար։ Հայկական ազգային և դասական երաժշտությունը երեխաները կբացահայտեն խաղերի միջոցով։ Համերգներով հանես կգան երկու կոլեկտիվ՝ Noyan լարային քառյակը և Գեղամ Օհանյանի ազգային հայկական երաժշտության համույթը։ Համերգները տեղի կունենան «Белые Облака» մշակութային կենտրոնում։
Կարդացեք նաև
Նախատեսվում են նաև վարպետության դասերի՝ մաստեր-կլասերի մեծ ծրագիր։
Ազգային նվագարանների վարպետության դասերը հայկական երաժշտության հետ ծանոթության եզակի ձևաչափ է։ Յուրաքանչյուրը կունենա իր նվագարանը, որով կկարողանա նվագել ոչ բարդ ստեղծագործություն՝ պրոֆեսիոնալ դասախոսի ղեկավարությամբ։
«Հայաստանը գույներով» արվեստի վարպետության դասերի շարքը բաղկացած է չորս հանդիպումներից։ Դրանցից յուրաքանչյուրի ընթացքում մասնակիցները պրոֆեսիոնալ նկարիչ Էմիլ Աբրահամյանի ղեկավարությամբ կպատկերեն գեղեցիկ Հայաստանը իսկական կտավի վրա՝ ակրիլե ներկերով։ Գեղեցիկի հետ հանդիպումը կանցկացվի «Սցենարիո» սրճարանում՝ Տվերսկոյ փողոցի վրա։
Հատկապես ախորժալի են խոստանում լինել խոհարարական վարպետության դասերը՝ պրոֆեսիոնալ շեֆ-խոհարարներ Կասիմ Էրիստովի և Ալվարդ Բաղդասարյանի ղեկավարությամբ։ Ամեն հանդիպման ընթացքում մասնակիցները կպատրաստեն հայկական խոհանոցի երեք ճաշատեսակ, իսկ այնուհետև կկարողանան շարունակել երեկոն ռեստորանային սրահում և փորձել պատրաստված ճաշատեսակները իրենց պես հայկական խոհանոցի սիրահարների շրջանում։ Բոլոր խոհարարական հանդիպումները կանցնեն LIVE Kitchen հատուկ սարքավորված ստուդիայում։
Եվ իհարկե կրթական դասախոսությունները, որոնք կբացահայտեն Հայաստանը տարատեսակ կողմերից։ Դրանք կլինեն անվճար և կանցնեն Լազարյանների պատմական առանձնատանը, որտեղ այժմ գտնվում է Հայաստանի դեսպանատունը։ Մարիա Սախինովան կանցկացնի երկու հանդիպում՝ «Հայաստան՝ երկիր, որ զարմացնում է անգամ ամենափորձառու զբոսաշրջիկներին» և «Գինե հեղափոխությունը Հայաստանում՝ ինչ փորձել, ինչ խմել և ինչ նայել» խորագրերով, վերջինս կուղեկցվի համտեսով։ Պատմաբան Ալեքսանդր Չերյոմինը կանցկացնի «Հայաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը. իրադարձություններ և մարդիկ» խորագրով դասախոսություն։ Հաճելի հավելում կլինի դասախոսությունից առաջ դեսպանատան էքսկուրսիան։
Իսկ ու՞ր հայ երաժշտությունը՝ այն բարձրակարգ մոնումենտալը, որը բոլորից շատ կհետաքրքրի Մոսկվայի բազմազգ հասարակությանը … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան