Լուրեր կան, որ հաջորդ հրաժարականը ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանինն է լինելու: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում հարցին Տոնոյանը պատասխանեց. «Թող շրջանառվի»: Հարցին՝ դուք հերքո՞ւմ եք, որ հրաժարականի դիմում եք ներկայացնելու, նա պատասխանեց. «Ես կատարում եմ իմ պարտավորությունները, ես իմ սկսած աշխատանքը կիսատ չեմ թողնելու եւ իմ պատասխանատվությունը չեմ նվազեցնելու: Ես չունեմ այդպիսի մտադրություն հրաժարականի դիմում ներկայացնելու»: Հարցին՝ իսկ ձեզ աշխատանքից ազատելու շանսերը ինչպե՞ս եք գնահատում՝ նախարարը պատասխանեց, որ չի կարող ասել:
Մեր հարցին՝ որքան էլ որ ասում եք՝ հրաժարական չեմ պատրաստվում ներկայացնել, ամեն դեպքում մամուլում արդեն քննարկվում է ձեզ փոխարինողի հարցը, անուններ են շրջանառվում, այդ լուրերը ձեզ ի՞նչ են ասում, ինչի՞ մասին են խոսում դրանք՝ Տոնոյանը պատասխանեց. «Դուք ինձ սադրում եք, ոչ մեկը մշտական չի»:
Նա ասաց, որ իրեն անփոխարինելի չի համարում: Հարցին՝ հնարավոր չե՞ք համարում, որ մեկ-երկու օր հետո վարչապետը ձեզ ազատի՝ նա պատասխանեց. «Հնարավոր եմ համարում»: Հարցրեցինք՝ առիթ տվե՞լ եք, որ ազատեն ձեզ պաշտոնից՝ նա պատասխանեց. «Ինչի՞ համար, ես ոչ մտադրություն ունեմ, ոչ տեղեկություն ունեմ, ոչ էլ առաջադրանք եմ ստացել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ