«Դրդապատճառներն ինձ հայտնի չեն»,- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ե՛ւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի հետ կապված հարցին: Նրա խոսքով՝ «Ոստիկանապետը չգիտեմ, բայց ԱԱԾ պետը ինքն է որոշում կայացրել»:
Տոնոյանի համար այս հրաժարականները անակնկալ են եղել որոշ չափով. «Եթե իմ գործընկերները, իմ ընկերները գտնեն նպատակահարմար իմ հետ կիսվելու իրենց դրդապատճառների վերաբերյալ, ես կուզենամ լսել»:
Հարցին՝ Վանեցյանին չե՞ք հարցրել՝ ի՞նչ նկատի ուներ նա, երբ ասում էր սպայի արժանապատվության մասին՝ Տոնոյանը պատասխանեց. «Հենց առաջին առիթը ունենալու դեպքում կհարցնեմ, ֆուտբոլի խաղ կլինի՝ կհարցնեմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ