Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյանը հրաժեշտ տվեց գործընկերներին. պատճառները ոստիկանությունից չեն հայտնում

Սեպտեմբեր 18,2019 14:34

Քիչ առաջ ավարտվել է Վալերիյ Օսիպյանի հանդիպումը ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Օսիպյանը հրաժեշտ է տվել գործընկերներին, ամփոփել իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Նա, սակայն, չասաց, թե ինչու է Օսիպյանն ազատվել պաշտոնից։

Ահարոնյանը նշեց, որ Օսիպյանի տրամադրությունը բարձր է եղել, նա պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում իր ներուժը ծառայեցնել համակարգին։

https://www.facebook.com/aravot.am/videos/461298677792048/?__xts__[0]=68.ARAGYnVYY7Lc2oNY9pB1WhHWDYCMOCLSf0HjTxSjBtF7wHS8Nt_QL9W3V_FzNM4SH-BWRIbSl5Zh8LnGKusa_svSv8Pq4rDc_Zsdsc8_E0Cpoz45ZdgYcVfo9R8o_9RTZOVBECgWnmPE8wtz1BnHm8T1myyOFLPoVZtRRfRS_TidQwlsh3Cxgr8C8I6GXMZdHgJ3-4RO1T8UXErk_LexTkuCR1zaKxjnFhG4cfJcbPjKEpi0vrYw-utizvRHLzQbUNh3_Io_r1OyLtSQ7aN15mGjso04HeRz-kykhw5wx74Q1gZnlAZWdImI8Dkb82tZnZbC1fPfS-TLQBzoww8_lfGVZTqLeq6yU-c&__tn__=-R

Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ` ոստիկանության պետի լիազորությունների կատարումը ժամանակավորապես տրված է առաջին տեղակալ Արման Սարգսյանին։ Ահարոնյանը նաեւ չհստակեցրեց, թե արդյոք Օսիպյանն աշխատանքից ազատվելու դիմում գրել է, թե ոչ։

Հիշեցնենք, որ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, ՀՀ նախագահը ստորագրել է Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30