Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ ժամանակներս մենք մեր խոսքը կասենք կռվի դաշտում. Ադրբեջանի Պաշտպանության նախարարը՝ ՀՀ վարչապետի հայտարարության մասին

Սեպտեմբեր 18,2019 14:18

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը: Ադրբեջանցի նախարարը հանդես է եկել ռազմատենչ հերթական հայտարարությամբ:

«Մենք մեր խոսքը կասենք կռվի դաշտում, երազում ենք այդ մասին: Եվ դա կկատարվի մոտ ժամանակներս: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան տալի՞ս է իր խոսքերի համար, թե ոչ: Կարծում եմ մեր ԱԳՆ-ն արժանապատիվ պատասխան է տվել»,- ասել է  Ադրբեջանի ՊՆ նախարարը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հասանովը նման հայտարարությամբ հանդես է եկել Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Նա նաև հիշատակել է 2016թ. քառօրյա պատերազմը՝ ասելով, որ Հայաստանը օգնություն խնդրեց Ռուսաստանից: «Չեմ կարծում, որ նրանց հովանավորները երկրորդ անգամ օգնության ձեռք մեկնեն»,-հավելել է նա:

Պատրաստեց՝ Հասմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30