Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Լեհաստանը 650 տարվա բարեկամներ են. Գդանսկի հայկական միությունում ներկայացվել է «Հայոց Լեհաստանը» գիրքը

Սեպտեմբեր 18,2019 14:37

«Տոլման միշտ եղել է և հիմա էլ համարվում է բացառապես հայկական խոհանոցի ամենահին ու հայտնի կերակուրներից մեկը: Առաջին անգամ եմ լսում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն համարել է ադրբեջանական  կերակուր», – ասել է Լեհաստանի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Քշիշտոֆ Ստոպկան՝ Գդանսկի հայկական միությունում ներկայացնելով իր և պրոֆեսոր Անջեյ Ժեմբայի «Հայոց Լեհաստանը» գիրքը:

Գրքում ներկայացված են, թե ինչպես են հայերը հաստատվել Լեհաստանում, ինչ ավանդույթներ են ունեցել ու ինչպես են ոմանք դարձել կաթոլիկներ:

Քշիշտոֆ Ստոպկան ասել է, որ «Հայոց Լեհաստանը» գիրքն առայժմ լեհերեն է, սակայն պատրաստվում են առաջիկայում ռուսերեն, հետագայում նաև հայերեն հրատարակել: Շնորհանդեսից հետո տեղի է ունեցել Լեհաստանի նկարիչների միության անդամ, Գդանսկի հայկական միության նախագահ Գագիկ Պարսամյանի  «Հայաստան իմ սեր» խորագրով ցուցահանդեսը:

Գեղանկարիչը ներկայացրել 20 գեղանկար, որոնցից մի քանիսը հենց Հայաստանում է նկարել: Ի դեպ, նա միակ հայն է, ում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պարգևատրել է «Ասպետության խաչ» շքանշանով:

«Ապրել հայրենիքից հեռու՝ ավելի ճանաչելի դարձնելով հայրենիքը. արդեն 25 տարի փորձում եմ այդպես անել՝ հիմնականում իմ արվեստի միջոցով»,- ասել է գեղանկարիչը:

Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը, Գդանսկի փոխքաղաքապետ Պյոտր Կովալչուկը, Եվրոպայի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Մարիա Սլազակը, Գդանսկի մարզային իշխանության ներկայացուցիչներ: «Երբ հրատարակվի «Հայոց Լեհաստանը» գրքի հայերեն տարբերակը, սիրով պատրաստ ենք դրա երևանյան շնորհանդեսն իրականացնել «Երևան իմ սեր» հիմնադրամում: Վստահ եմ, որ այսօր, երբ մեր հարևանները պարբերաբար կեղծում, խեղաթյուրում են մեր պատմությունը, լեհ պրոֆեսորների այս հրաշալի աշխատությունը կարող է լինել  այդ կեղծիքներին հակազադելու միջոցներից մեկը: Կարծում եմ, այն կհետաքրքրի հատկապես պատմաբաններին: Մենք ուրախ կլինենք նաև մեր հիմնադրամի տարածքում տեսնել Գագիկ Պարսամյանի հայ-լեհական գույները, ուստի առաջարկում եմ պարոն Պարսամյանին իր ցուցահանդեսն անցկացնել մեզ մոտ՝ երբ ցանկանա»,- ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:

Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի կարծիքով, «Պարսամյանի նկարներն օգնում են կտրվել գորշ իրականությունից, իսկ պրոֆեսորներ Ստոպկայի և Ժեմբայի հեղինակած գիրքը փաստում է, որ Հայաստանն ու Լեհաստանը 650 տարվա բարեկամներ են»:


Գդանսկի փոխքաղաքապետ Պյոտր Կովալչուկն էլ ասել է. «Պատահական չէ, որ  Գդանսկի հայկական միությունը գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում,  որովհետև մեր իշխանությունը ոչ միայն խրախուսում, այլև աջակցում է այսպիսի միջոցառումների կայացմանը»:

«Երեւան իմ սեր» հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30