Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԿ նախագահը` Քոչարյանի դատավորի եւ կոմպրոմատների մասին

Սեպտեմբեր 18,2019 13:48

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց, որ իրենց կանոնադրությամբ եւ օրենքով սահմանված չէ նախկինում պաշտպանված ատենախոսությունները վերանայելը, իրավական, գիտական կամ քաղաքական գնահատական տալը:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության վերաբերյալ վերապահումներին եւ ԱԺ-ում քննարկումներին, Սմբատ Գոգյանն ասաց, որ դատավորի ատենախոսության մեջ գրագողության վերաբերյալ տեղեկատվությունը եւս ստացվել է դրսից, ու ԲՈԿ-ն ինքն իրենով չի նախաձեռնել այն քննելը:

«Ես լրիվ դրական եմ համարում, որ երբ մարդը հանրային պրոցեսի մեջ է գտնվում, նրա անցյալն ուսումնասիրվում է: Ես էլ, որ դարձա ԲՈԿ նախագահ, իմ անցյալն ուսումնասիրեցին, 1000 ու մի մեկնաբանություն արեցին, բայց արդյունքում ճիշտը հաղթեց»,-ասաց ԲՈԿ նախագահը:

Հավելեց, որ ցանկացած ատենախոսության էլեկտրոնային տարբերակն առկա է, եւ ցանկացած ոք կարող է ծանոթանալ դրանց, այդպես եղել է նաեւ Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության պարագայում, հետո ԶԼՄ-ներից են եկել հետաքրքրվել:

Սմբատ Գոգյանն ասաց նաեւ, որ ինքը գիտի մեծ թվով գիտական վատ անցյալ ունեցողների, այդ թվում նախկին իշխանությունների ներկայացուցիչների, սակայն չի պատրաստվում անուններ հրապարակել. «Դա կոմպրոմատի թեմա է, բայց նաեւ մաքրման միակ ճանապարհն է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30